Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. հայտնի է՝ ո՛ր հոդվածով

Դատախազը 05.11.2025 թվականին Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է  գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՀՀ Գլխավոր Դատախազությունից։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն։

Հավելենք նաև, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ  2019 թ-ի դրվագով Հակակոռուպցիոն կոմիտեն փակել է Սերժ Սարգսյանի ելքը Հայաստանից:

«Այսօր ցերեկը նախագահին հրավիրել են քննչական մարմիններից մեկը և ներկայացրել մի նոր զավեշտալի մեղադրանք: Դրվագը վերաբերում է հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի մի ցուցմունքին, որը կորզվել է սխալ թարգմանության հետևանքով, իսկ հետո դեմ առ դեմ հանդիպման ժամանակ հերքվել է իր իսկ կողմից»,- նշել էր նա: