ՔՊ տարածքային կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը). հայտնել են Քննչական կոմիտեից՝ հիշեցնելով, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25–ին։
«Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,–News.am-ին ասել են ՔԿ–ից։
Իր հերթին ArmLur.am-ը հայտնել է, որ սպանության պատճառը եղել է աղջկա հետ կապված հարց․ վերջինիս նեղացնելու դեպքը ստեղծել է լարվածություն, ինչի հետևանքով էլ հնչել է կրակոց, և սպանվել է 33-ամյա երիտասարդը։
Նշենք, որ իշխանական լրատվամիջոցներն ակնակրկել են, թե Շմավոն Աթոյանը քննադատել է «Մեր ձևով» շարժմանը։





