Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Հրավիրել եմ և հույս ունեմ, որ այդ հրավերն Էրդողանը կընդունի. Փաշինյան

«Ճիշտ չի լինի, որպեսզի մեկնաբանեմ Էրդողանի այցը Երևան, կարող եմ ասել, որ պաշտոնապես հրավիրել եմ և հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով նշեմ, որ մենք գտնվում ենք ճիշտ ուղու վրա»:

Այս մասին «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ 2026թ. մայիսին ՀՀ-ում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով։ 

Հիշեցնենք, որ Ալիևը մերժել է նույն գագաթնաժողովին մասնակցելու և Երևան այցելելու հրավերը։

Հրաժարումը բացատրվում է նրանով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը դեռևս վերջնականապես չի ստորագրվել։