Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2023թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական իշխանությունների կողմից ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը: Նա և մյուս քրիստոնյա հայ գերիները շինծու մեղադրանքներով շարունակում են պահվել Բաքվի բանտում: Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանն հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին։

«Ստորև ներկայացվում են նաև որոշ հատվածեր հարցազրույցից՝

-Այս ողջ ընթացքում շատ քիչ տեղեկություններ են ստացվել հորս պահման պայմանների մասին։ Հատկապես հիմա, երբ Կարմիր Խաչն այլևս չի աշխատում Ադրբեջանում։ Այն, ինչ գիտենք, հայրս իր բանտախցում մենակ է։ Նրա առողջական վիճակի մասին ստույգ ոչինչ չգիտենք։ Ըստ նրա՝ ինքը լավ է և մեզ հորդորում է չանհանգստանալ, բայց հասկանում ենք, որ նա դա կասեր ցանկացած պարագայում։ Կարծում եմ՝ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս 22 քրիստոնյա հայ գերիների ձերբակալության պատճառները։

-Շատերը, այդ թվում՝ ես, նախքան գերեվարված ընտանիքի անդամ ունենալը, չենք գիտակցել, թե որքան կարևոր է Կարմիր Խաչն ամբողջ աշխարհում՝ ոչ միայն Ադրբեջանում կամ Հայաստանում, այլև հակամարտող բազմաթիվ այլ գոտիներում։ Կարմիր Խաչը կատարում էր երկու շատ կարևոր գործ։ Նախ՝ դա միակ անկախ կառույցն էր, որը կարող էր վերահսկել գերիների առողջությունն ու պայմանները։ Թեև նրանք չեն կարող ազդեցություն ունենալ բանտարկյալների պահման պայմանների վրա, նրանք կարող են հավաստի տեղեկություններ հաղորդել ընտանիքներին, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Որովհետև անորոշությունն է, որ մարդուն խենթացնում է, հատկապես՝ երկարատև ժամանակահատվածում։ Երկրորդ՝ Կարմիր Խաչի օգնությամբ մենք կարող էինք հաղորդագրություններ տեսագրել մեր հոր համար։ Այսինքն՝ գոնե տեսողական կապ ունեինք նրա հետ: Այժմ այդ հնարավորությունը ևս ամբողջությամբ կորցրել ենք։

– ԱՄՆ նախագահ Թրամփի թիմը կարծես ավելի պատրաստակամ է լուծել 23 հայ քրիստոնյա գերիների հարցը։ ՄԱԿ-ում Թրամփը հստակ նշեց, որ քրիստոնյաներն աշխարհում ամենահալածվող կրոնական համայնքն են, և նա պայքարելու է դրա համար։ Միաժամանակ այն, ինչ հրապարակայնորեն ասվեց Վաշինգտոնում այս օգոստոսին, անշուշտ բավարար չէր թե՛ մեզ, թե՛ , կարծում եմ, ողջ հայության համար. մենք չենք կարող հասնել իրական խաղաղության՝ առանց հայ քրիստոնյաների ազատման։ Միևնույն ժամանակ բավականին ուշագրավ է այն, ինչ տեղի է ունենում հետնաբեմում, և կարծում եմ, պետք է ավելին անենք՝ այս օրակարգն առաջ մղելու համար:

– Կարծում եմ, հիմա շատ կարևոր ժամանակներ են միավորվելու համար։ Եվ մենք՝ հայերս, ունենք այդ բացառիկ հնարավորությունը: Մենք ունենք աշխարհի ամենամիջազգային սփյուռքը՝ աշխարհի ամենաառանցքային ու կարևոր երկրներում։ Մենք ունենք իսկապես կարևոր IT և տեխնոլոգիական նորարարություններ, մենք աշխարհում քրիստոնեական ամենահին երկիրն ենք և մենք ժողովրդավարություն ենք, ինչը եզակի համակցություն է մեր տարածաշրջանի համար։ Այնպես որ, մենք ունենք բոլոր գործիքները, և հարցն այն է՝ կարո՞ղ ենք համախմբվել, մի կողմ դնել մեր տարբերությունները և միավորվել ոչ միայն գերիներին տուն բերելու, այլև՝ ճշմարիտ, այլ ոչ թե թղթի վրա գրված խաղաղություն ապահովելու համար»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախկին նախագահներից ոչ ոք սեփական երկրի դեմ ցուցմունք չի տվել. տվել է Փաշինյանը. Րաֆֆի Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Դու, կինդ կամ որդիդ ի՞նչ գործ ունեիք Արցախում, եթե դա մեր տարածքը չէր. Սեյրան Օհանյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
Նորություններ

Ալիևը օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը համաձայնեցված փաստաթղթերում չկա. Փաշինյան

27/09/2025
Հաջորդ գրառումը

Դու, կինդ կամ որդիդ ի՞նչ գործ ունեիք Արցախում, եթե դա մեր տարածքը չէր. Սեյրան Օհանյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

Իսրայելը Ուկրաինային է մատակարարել Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, որն արդեն մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը։ Ուկրաինան սպասում...

ԿարդալDetails

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025

Ալիևը օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը համաձայնեցված փաստաթղթերում չկա. Փաշինյան

27/09/2025

Վատիկանը կսրբադասի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական