Կիրակի, 26 Հուլիս, 2026

Տեսանյութ. Միքայել Սրբազանը մեղավոր ճանաչվեց. դատավոր Արմինե Մելիքսեթյանը դողացող ձայնով մեղադրական վերդիկտ կարդաց

Դատարանը արդարացրեց իշխանությունների ակնկալիքները:

Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց մեղադրական վերդիկտ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։ Աջապահյանը մնում է կալանքի տակ։

Պատժաչափի որոշումը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 29-ին։

Արքեպիսկոպոսին սպառնում է տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում։

Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով որպես քաղաքական հետապնդում։

Ամեն ինչ լավ է լինելու. դատարանից մեկուսարան տանելիս, դատական նիստին հետևող աջակիցներին ասել է Միքայել Սրբազանը։