Կիրակի, 26 Հուլիս, 2026

Փաշինյանն աշխատանքային այցով սեպտեմբերի 25-26-ը կլինի Ռուսաստանում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 25-26-ը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում.  ասվել է բելառուս առաջնորդի Telegram ալիքում։

Լուկաշենկոն կմասնակցի «Գլոբալ ատոմային էներգիայի ֆորումին», որը կանցկացվի «Նոր տեխնոլոգիական կարգից դեպի նոր աշխարհայացք» կարգախոսով։

Այցի շրջանակներում նախատեսված է նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը։

Կրեմլի տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը ելույթ կունենա ֆորումում սեպտեմբերի 25-ին։

Միջոցառմանը կմասնակցեն ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, Բելառուսի և Մյանմայի նախագահները, Հայաստանի և Եթովպիայի վարչապետերը, ինչպես նաև երեք երկրների և մի շարք մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ֆորումից հետո նախատեսված են Ռուսաստանի նախագահի հանդիպումները օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ։