Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Իր սեփական որդուն դարձրեց օկուպանտ, զավթիչ, տեռորիստ, ով ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս փաստացի մասնակցել է ռազմական գործողությունների Ադրբեջանի դեմ. Վլադիմիր Մարտիրոսյան

Աննախադեպը դա էլ արեց:

Նրա այսօրվա հայտարարությունների համաձայն՝ Արցախում ծառայություն անցած իր սեփական որդուն դարձրեց օկուպանտ, զավթիչ, տեռորիստ, ով ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս փաստացի մասնակցել է ռազմական գործողությունների՝ Ադրբեջանի դեմ, և ի տարբերություն 2020 թ-ի արտադրության Փաշինյանի՝ 2025 թ-ի արտադրության Փաշինյանը առերևույթ փաստում է, որ դրա իրավունքը չունենալով՝ իր որդին փաստացի ռազմական հանցագործություն է կատարել: Հասկանո՞ւմ է, որ ոչ թե բառ առ բառ, այլ տառ առ տառ է կրկնում արդեն Ալիևյան պրոպագանդայի թեզերը՝ նույնիսկ չխորանալով դրանց մեջ:

Տառացիորեն նույն բանի մեջ է մեղադրում Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական գործիչներին Ալիևը, ինչի մեջ այսօր Փաշինյանը առերևույթ մեղադրեց հազարավոր հայորդիների, այդ թվում՝ սեփական որդուն:

Ասօր որ տուն գնաս, ասա տղայիդ, թե ինքը ո՞վ է՝ մյուս տղերքից հեռու:

P.S. Լեգիտիմը

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ