Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ուզում եմ անձնապես ճանաչել այն կենդանուն, ով հավատում է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա փոքրիկ խմբակի կողմից այսօր ազդարարված Հայաստանի գործող հանրապետությունը կործանելուց հետո, պետք է ստեղծվի նոր հանրապետություն. Էդգար Ղազարյան

Արցախի Հանրապետության կործանումից հետո, Արցախի երկրորդ հանրապետություն չի ստեղծվել, այլ այդ պետության քաղաքացիները ենթարկվել են ռազմական ագրեսիայի, ցեղասպանության և բռնի տեղահանության։ Այդ պետության տարածքի վրա հաստատվել է թշնամական իշխանություն՝ ընդլայնվել է թշնամական պետության սահմանները։

Այդ ամենը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և նրա փոքրիկ խմբակի իշխանության օրոք։

Այս պայմաններում ես ուզում եմ անձնապես ճանաչել այն կենդանուն, ով հավատում է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա փոքրիկ խմբակի կողմից այսօր ազդարարված Հայաստանի գործող հանրապետությունը կործանելուց հետո, պետք է ստեղծվի նոր հանրապետություն։

Այդ ամենին հավատացող կենդանին կարող է վայելել համաշխարհային հռչակ, քանզի նա կարող է լինել մարդկային կերպարանքով, մի գուցե նաև խոսելու ունակություն ունեցող, բացառիկ կենդանի, որը պահանջված կլինի աշխարհի ցանկացած գյուղատնտեսական ցուցահանդեսում։

Էդգար Ղազարյան, ՀՀ պետական, հասարակական գործիչ, դիվանագետ, գիտնական