Կիրակի, 26 Հուլիս, 2026

Կացը սպառնացել է վերացնել հուսիների առաջնորդին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է հուսիների առաջնորդին։

Նա «X» սոցիալական ցանցում զգուշացրել է, որ կվերացնի  Աբդուլ-Մալիք ալ-Հուսիին։

«Աբդուլ-Մալիք ալ-Հուսի, քո ժամանակը կգա։ Դու կմիանաս քո ընկերներին՝ ռեժիմի ներկայացուցիչներին, որոնք սպասում են դժոխքի խորքում։ Հուսիների դրոշի վրա գրված «Մահ Իսրայելին, անեծք հրեաներին»-ը  կփոխարինվի Իսրայելի կապույտ-սպիտակ դրոշով, և այն կծածանվի միասնական Եմենի մայրաքաղաքի վրա», – գրել է Կացը։