Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Հիբրիդային սպառնալիքների դեմ» թուրք-ադրբեջանական վարժանքներ կանցկացվեն

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ վարժանքներ կանցկացնեն «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի համար». հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Սեպտեմբերի 22-ին Անկարա կայցելի Ադրբեջանի խորհրդարանի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը։

Այցի ընթացքում նա  կմասնակցի «Հիբրիդային սպառնալիքներին արձագանք» (HTM-2025) խորագրով ադրբեջանաթուրքական հաջորդ համատեղ զորավարժությունների նախապատրաստական ​​հանդիպմանը։