Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ո՞նց բացատրենք Փաշինյանին, որ թղթերը ստորագրելուց առաջ կարդա. տարընթերցումներ չլինելու համար կարդա էդ անտերը. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «շատ խնդալու» է համարում ՔՊ-ականների քարոզչական թեզը, թե ընդդիմությունը նոյեմբերի 9 է ուզում։

«Նա էլ եք դուք ստորագրել, սա էլ եք դուք ստորագրել, մեզ ինչ-որ բանի մե՞ջ եք մեղադրում։ Այո, նոյեմբերի 9-ում կան չկատարված կետեր, որոնց կատարումը շատ էական է Հայաստանի ու Արցախի համար: Բայց գալ ու մունաթ գալ մեզ վրա, որ դուք ժամանակին առանց կարդալու նոյեմբերի 9 եք ստորագրել, որից հետո էլի երեք տարի շարունակ  տարընթերցումների թեզն էր, հիմա ո՞նց բացատրենք Նիկոլ Փաշինյանին, որ թղթերը ստորագրելուց առաջ կարդա։ Ի՞նչ է նշանակում տարընթերցում։

Փաշինյանի օրոք 2-րդ կարևորագույն միջազգային հայտարարությունն է ընդունվում, երկու անգամ էլ նույն պատմությունն է՝ տարընթերցումներ են առկա։ Տարընթերցումներ չլինելու համար կարդա էդ անտերը։

Իսկ իրականության մեջ տրամադրությունը հետևյալն է՝ Փաշինյանը  համաձայնել է տալ ամեն ինչ, ինչն իրենից պահանջում է Ադրբեջանը, որպեսզի այդ կադրն ունենան երեքով, նախընտրական քարոզչության մեջ այդ կադրն օգտագործի»,- ասաց Մամիջանյանը։