Երկուշաբթի, Մայիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք 2026-ին սպասելու սիրահարների, 2026-ի ակումբի անդամներ չենք. իմպիչմենթն է միակ լուծումը. Մամիջանյան

09/09/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի՝ ամեն օր իշխանության մնալը աղետ է բերում Հայաստանին ու ստեղծում է անդառնալի հետևանքներ. իշխանափոխության խնդիրն անհրաժեշտ է լուծել մինչև ընտրությունները, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ

«Ես այդքան էլ լավ չեմ հասկանում նստելն ու ակտիվ ընտրություններին սպասելը։ Մենք առաջարկում ենք, մեր կարծիքով, այս պահին միակ իրատեսական լուծումը՝ իմպիչմենտի գործընթացը։ Դա այս պահին Փաշինյանի հեռացման՝ Հայաստանի քաղաքական դաշտում միակ առաջարկված օրակարգն է։ Եթե կան այլ օրակարգեր, սիրով կքննարկենք, բայց, կարծես, ոչ մեկ որևէ այլ բան չի առաջարկում։ Իմպիչմենտի գործընթացը շարունակում է մնալ ՀՀԿ-ի առաջնահերթությունը»,- նշեց Մամիջանյանը։

Պատգամավորի խոսքով՝ առանց հանրային կոնսոլիդացիայի, առանց փողոցի ճնշման հնարավոր չէ իրականացնել այդ գործընթացը։

«Փողոցային ճնշումը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի  կարևորագույն ու որոշիչ բաղադրիչն է»,- ասաց նա։

Հայկլ Մամիջանյանը շեշտեց՝ առաջին փուլում  անհրաժեշտ է, որ  խորհրդարանական բոլոր ընդդիմադիր ուժերը միանան այդ գործընթացին, հետևաբար իրենք շարունակում են սպասել «Հայաստան» խմբակցության արձագանքին։

«Խորհրդարանական ընդդիմության միասնական դիրքորոշումն առաջին կարևորագույն փուլն է, որ Փաշինյանին անհրաժեշտ է  հեռացնել, ու կատարել  այն խոստումը, որը բոլորս տվել ենք 2021 թվականին, դրան նախորդող փողոցային ակցիաների ժամանակ։ Ակնկալում ենք, որ մեր գործընկերները կմիանան կամ կառաջարկեն այլընտրանքային օրակարգ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին, եթե չստացվի իմպիչմենտի գործընթացով հեռացնել Փաշինյանին, ՀՀԿ-ն 2026-ի ընտրություններին մասնացելո՞ւ է, Մամիջանյանը պատասխանեց՝ 2026-ի հետ կապված ՀՀԿ-ն ներգրաված չէ որևէ ներքին քննարկումների մեջ։
«Ներկուսակցական քննարկումները, բոլոր շփումները, խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի հետ, միտված են բացառապես  իմպիչմենտի օրակարգն առաջ մղելուն։ Մենք 2026-ին սպասելու սիրահարներ, 2026-ի ակումբի անդամներ չենք, փորձում ենք գործ անել, քանի որ մինչև 2026-ի ընտրությունները ձեռքներ ծալած նստելը մեզ համար չէ»,- ասաց Մամիջանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը գլուխը պատին է տալիս, որ մուրճով սպառնում է ընդդիմությանը. Հայկ Մամիջանյան

Հաջորդ գրառումը

Ո՞նց բացատրենք Փաշինյանին, որ թղթերը ստորագրելուց առաջ կարդա. տարընթերցումներ չլինելու համար կարդա էդ անտերը. Մամիջանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախցիները պահանջագիր են ներկայացնում Եվրոպայի առաջնորդներին

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քանի դեռ նրանք պատանդ են Բաքվում, դո՛ւք էլ եք պատանդ. Ռոբերտ Ամստերդամ

04/05/2026
Նորություններ

Իսկ փաշինյանականները վաղուց որևէ առնչություն չունեն հայ ժողովրդի շահերի հետ. Արմեն Այվազյան

04/05/2026
Նորություններ

Պատերազմում պարտված, կապիտուլյացված իշխանությունը պետք է հեռանա. Ոսկան Սարգսյան

04/05/2026
Հաջորդ գրառումը
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Ո՞նց բացատրենք Փաշինյանին, որ թղթերը ստորագրելուց առաջ կարդա. տարընթերցումներ չլինելու համար կարդա էդ անտերը. Մամիջանյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ․ Ռոբերտ Ամստերդամ

03/05/2026

«Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ։ Ինչո՞ւ բոլորդ չեք կրում այդ խեղճ անհատների նկարները, եւ պարոն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դոկտոր Արշավիր Գյունջյանի նամակը՝ ուղղված Կանադայի վարչապետ պարոն Մարկ Քարնիին՝ Նորին Վսեմության Հայաստան կատարած այցի կապակցությամբ

04/05/2026

Մոնրեալ, 2026 թվականի մայիսի 1 Պարոն Մարկ Քարնի, Կանադայի վարչապետ Օտտավա Վսեմաշուք պարոն վարչապետ, Մարկ Քարնի, Օգտվում եմ Ձեր առաջիկա...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ...

ԿարդալDetails
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական