Խաղաղություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան դառնա Ռուսաստանի մարզ կամ շրջան. Կադիրով

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ռուսաստանի համար ձեռնտու չէ հիմա դադարեցնել ռազմական գործողությունները։ Նա նշել է, որ Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ են պետք ու հայտնել է այն պայմանը, որն, իր կարծիքով, անհրաժեշտ է խաղաղության հասնելու համար։
Ըստ «Ռիա Նովոստի»-ի՝ նա ասել է. «Ես բացարձակապես կողմնակից չեմ ռազմական գործողությունների դադարեցմանը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Ռազմական գործողության նպատակներն ու խնդիրները «օդից չեն վերցված»։ Մեր սահմաններին խաղաղություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան դառնա Ռուսաստանի մարզ կամ շրջան»։
