Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ու՞մ համար պետք է հաղթի մարզիկը, ի՞նչ ունի ապացուցելու մարզադաշտ դուրս գալուց, եթե առաջնորդը կռիվ է տալիս, որ հայերը պարտվեն. իրենք դաշտում ի՞նչ կռիվ ունեն տալու

07/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ

Սարսափելին Հայաստանի հավաքականի պարտությունը չի, սարսափելին մոտիվացիայի բացակայությունն է:

Հայ մարզիկն ինչո՞ւ պետք է ուզենա հաղթել:

Արթուր Ալեքսանյանը հաղթում էր ու Ռոբերտ Աբաջյանի նկարը ցույց տալիս, Բիչախչյանը գոլ էր խփում և «Աստված պահի հայ զինվորին գրությունը ցույց տալիս», Մխիթարյանը հարցարզույց էր տալիս ու նկարում Արցախի քարտեզը:

Մարզիկը նույնանում է զինվորի հետ:

Զինվորն իր մարմնով տարածք է գրավում ու Հայաստանի դրոշով գծում էդ տարածքի պատկանելությունը, իսկ մարզիկն իր մարմնով հաղթանակ էր բերում ու Հայաստանի դրոշը գլխավերևում բարձրացնելով՝ հաստատում զինվորի գծած տարածքի ուժն ու հիմնավորումը:

Հիմա մարզիկի առաջնորդը բանտարկում է զինվորներին ու նրանց հրամանատարներին, զինվորի գծած տարածքները հանձնում, զինվորներին օրհնած քահանաներին տեռորիստ սարքում, ներարկում, որ հաղթանակը՝ պարտություն է, Դրոշի ծածանման տարածքները մեծացրածներին ու պահպանածներին Բաքվի բանտում պատանդ է պահում, երբ միջազգային դատարաններից հանում են Հայաստանի դրոշը պաշտպանելու համար փաստերը, ֆուտբոլի երկրպագուներին ծեծում:

Ու՞մ համար պետք է հաղթի մարզիկը, ի՞նչ ունի ապացուցելու մարզադաշտ դուրս գալուց: Եթե առաջնորդը կռիվ է տալիս, որ հայերը պարտվեն, իրենք դաշտում ի՞նչ կռիվ ունեն տալու:

Նույնիսկ եթե պարտվում է, ապա ո՞ւմ է պատկանում այդ պարտությունը, ո՞ր գաղափարի սահմաններում է այդ պարտությունը, ինչի՞ համար պետք է զարգանա հայկական սպորտը:

Այդ պարտությունը չի պատկանում հայերին, որովհետև հայերի համախմբման մեթոդներն ու կարիքները ջնջխված են, իսկ սպորտն այդ մեթոդներից է:

Այդ պարտությունը տեր չունի, քանի որ Հայաստանի դրոշը ճղրտվում է խաղաղության մկրատով:

Սպորտը խաղաղություն չէ, այլ կռիվ ու պայքար է, խաղադաշտում դրսևորվող մարդկային կյանքի մոդել է, և խաղաղությամբ խաբող առաջնորդի համար ո՛չ հաղթելու ցանկություն կա, ո՛չ խաղալու շարժառիթ:

Կլինեն հաղթանակներ, գուցե և պարտություններ, բայց կլինի մոտիվացիա, երբ ազատության ու արդարության դիմաց հայերին չեն կաշառի խաղաղութամբ:

Հովհաննես Իշխանյան, կինովավերագրող

Նախորդ գրառումը

Խաղաղություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան դառնա Ռուսաստանի մարզ կամ շրջան. Կադիրով

Հաջորդ գրառումը

A Bola-ն գնահատել է Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների խաղը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի իշխանություններին թվում է, թե եթե իրենք ամեն ինչ մոռանան ու ջնջեն, աշխարհն էլ կմոռանա. քաղաքագետ

28/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բենիամին Նեթանյահուն աջակցում է ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

28/06/2026
Միջազգային

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

28/06/2026
Միջազգային

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանին

28/06/2026
Հաջորդ գրառումը

A Bola-ն գնահատել է Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների խաղը

Լրահոս

Հայաստանի իշխանություններին թվում է, թե եթե իրենք ամեն ինչ մոռանան ու ջնջեն, աշխարհն էլ կմոռանա. քաղաքագետ

28/06/2026

Իսրայելի ԱԳՆ նախարար Գիդեոն Սարի ( גדעון סער | Gideon Saarի) այս հրապարակում-հայտարարությունը հայկական միջավայրում հակասական արձագանքներ գտավ, գրեթե ինչպես...

Բենիամին Նեթանյահուն աջակցում է ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

28/06/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

28/06/2026

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն...

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանին

28/06/2026

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու...

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական