ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն զգուշացրել է կառույցի դաշնակիցներին, որ Ռուսաստանի նորագույն հրթիռային տեխնոլոգիաների պատճառով սպառնալիքի տակ են նույնիսկ այն երկրները, որոնք անմիջական սահման չունեն Ռուսաստանի հետ։
Նա այս հայտարարությունն արել է այսօր Լյուքսեմբուրգում կայացած մամուլի ասուլիսում։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանից եկող սպառնալիքը օրեցօր աճում է։
Ռուտտեն հավելել է, որ այս հարցը ապագայում կարող է ազդել ինչպես Լյուքսեմբուրգի, այնպես էլ իր երկրի՝ Նիդեռլանդների վրա։
«Մենք բոլորս հիմա մեզ անվտանգ ենք զգում և կարծում ենք, որ շատ հեռու ենք Ռուսաստանից, բայց հատկապես Ռուսաստանի նորագույն հրթիռային տեխնոլոգիաների համատեքստում մենք շատ մոտ ենք վտանգին։ Այս պահին Լիտվայի և Լյուքսեմբուրգի, Հաագայի կամ Մադրիդի միջև թռիչքի ժամանակի տարբերությունը ընդամենը 5-10 րոպե է։ Սա այն ժամանակն է, որը պահանջվում է ռուսական հրթիռներին հասնելու Եվրոպայի այս հատվածներին», – ասել է Ռյուտեն։