Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Ուկրաինան բողոքել է, որ Վուդի Ալենը մասնակցել է Մոսկվայի միջազգային կինոշաբաթին

«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենի մասնակցությունը Մոսկվայի միջազգային կինոշաբաթին», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

«Սա ամոթ և վիրավորանք է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ժամանակ ռուս ռազմական հանցագործների կողմից սպանված կամ վիրավորված ուկրաինացի դերասանների և կինոգործիչների նկատմամբ», – բացատրում է Արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ նախարարության՝ փառատոնին մասնակցելով՝ Վուդի Ալենը «դիտավորյալ աչք է փակում այն ​​վայրագությունների վրա, որոնք Ռուսաստանը 11 տարի շարունակ ամեն օր կատարում է Ուկրաինայում»։

Նշենք, որ ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենը մասնակցել է Մոսկվայի միջազգային կինոշաբաթին՝ օգոստոսի 24-ին տեսակապի միջոցով ելույթ ունենալով «Համաշխարհային կինոյի լեգենդներ» սեսիայի ժամանակ։

 «Կոմերսանտը» նշում է, որ Վուդի  Ալենը խոսել է ռուսական կինոյի հանդեպ իր սիրո և այն մասին, թե որքան լավ է զգացել իրեն Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ կատարած ուղևորությունների ժամանակ: