Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Մեր բոլորի համար ամոթ է, որ այսօր պետք է Միքայել Սրբազանին տեսնենք ապակե պատի ետևում՝ ոչ մի բանի համար. Արմեն Աշոտյան

Իմ մասնակի ազատությունից հետո հայտարարել եմ, որ քաղաքական բանտարկյալների ազատության համար իմ ուժերի ներածի չափով պայքարը ինձ համար գերակա ուղղություն է: Այս մասին Միքայել Սրբազանի դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Դա խղճի հարց է, որ թե քաղաքական համոզմունքի: Այստեղ եմ Միքայել Սրբազանին իմ աջակցությոսւնը հայտնելու համար: Քաղաքական բանտարկյալների առկայությունը ցանկացած երկրում այդ երկրի ու այդ ժողովրդի ամոթն է: Կրկնակի ամոթ է, որ հասարակությունն ու ժողովուրդը հավուր պատշաճի չի պայքարում այդ մարդկանց ազատության համար»,- ասաց նա:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ իր և Միքայել Սրբազանի միջև քաղաքական հակասություններն իր համար առ ոչինչ են այն բանի համար, որ իր եկեղեցու հոգևոր սպասավորն այսօր իր համոզմունքների համար շինծու կերպով ենթարկվում է ապօրինի քաղաքական հետապնդումնան և շարունակում է մնալ անազատության մեջ:

«Հասարակության մեջ չկա մի շերտ, որտեղ Նիկոլ Փաշինյանը չի ստեղծել մոբիլզացվելու հնարավորություն, հանրային պայքարն այս մարդկանց ազատության համար շատ հեռու է բավարար լինելուց: Սա արձանագրում եմ ցավով։ Մեր բոլորի համար ամոթ է, որ այսօր պետք է Միքայել Սրբազանին տեսնենք ապակե պատի ետևում՝ ոչ մի բանի համար»,- ընդգծեց նա: