Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք միշտ պաշտպանել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, և դա մեր քաղաքականությունն է. դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժի կիրառման. Փեզեշքիան

19/08/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը մեզ համար կարևոր հարևան է,և պատմությունը վկայում է մեր հարաբերությունների խոր արմատների մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին այսօր հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իրանի հայ համայնքի ներկայությունը հատկապես սահմանակից հատվածներում խոսում է մեր քաղաքակրթական և մշակութային ընդհանրությունների մասին, ինչպես նաև սահմանի երկու կողմում բարեկամության ամուր կապերի մասին։ Մեր սահմանն անցած տարիների ընթացքում եղել է բարեկամության և ժողովուրդների միջև կապի կամուրջ։

Մենք մեր հարևաններին խաղաղություն և հանգստություն ենք ցանկանում՝ հատկապես Հայաստանին և գտնում ենք, որ իտեգրացիան, ինչպես նաև բարեկամության գործոնները լավագույն գործոններն են անվտանգության պահպանման և զարգացման ուղով շարժվելու համար։

Մենք միշտ պաշտպանել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, և դա մեր քաղաքականությունն է։ Ցանկացած ուժի կիրառման տարածաշրջանում դեմ ենք։ Գտնում ենք, որ տարածաշրջանում ղեկավարումը պետք է լինի կովկասյան և խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս տերություններին բարդացնում է տարածաշրջանային  իրավիճակը։

Իրանի համար խաղաղությունը Կովկասում ստրատեգիական առաջնահերություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխության մասին, և մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են աշխարհաքաղաքական մրցակցության պատճառ դառնալ։

Իրանը ցանկանում է բոլոր ոլորտներում Հայաստանի իր հարաբերությունները զարգացնել և և հասցնել ստրատեգիական մակարդակի։ Մենք մեծ կամք ունենք զարգացնելու համագործակցության մակարդակը՝ հատկապես տնտեսական ոլորտում։ Երկու երկրները տարբեր ոլորտներում՝ մշակութային, բժշկության և դեղագործության, հիանալի համագործակցություն ունեն։

Իրանը և Հայաստանն ունեն ընդհանուր շահեր Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ակտիվացման հարցում։ Տարանցիկ երկաթգծի, ցամաքային և ծովային ճանապարհի, սահմանային շուկաների, առևտրի  զարգացումը, ազատ տնտեսական գոտիների ստեղծումը համարվում են մեր երկրների համագործակցության ոլորտները»,- նշեց Իրանի նախագահը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաշվի առնելով օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել ՀՀ-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի մաս չի դառնա և չի կարող Ղրիմը վերադարձնել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի մաս չի դառնա և չի կարող Ղրիմը վերադարձնել

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական