Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Հղի Սոնա Մնացակայնայնին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը կկալանավորվի 1 տարի 5 ամիս և 26 օրով

Դատարանը որոշել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված հղի Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանին ազատազրկել 1 տարի 6 ամիս ժամկետով։

Դատարանը նրան նաև մեկուկես տարով զրկեց ավտոմեքենա կամ այլ տրասնպորտային միջոց վարելու հնարավորությունից և որոշեց տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի օգտին բռնագանձել 4 մլն դրամ։

Հղի կնոջը վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը ՔԿՀ–ում պատիժ կկրի 1 տարի 5 ամիս և 26 օր։

Սոնա Մնացականյանի հարազատները դժգոհ են դատարանի վճռից։ Որոշումը բողոքարկելու են։