Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, որը 29 տարի անազատության մեջ է, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել. հայտնում է ArmLur-ը:

Նրա մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։

Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը:

2003-ին, երբ մահապատիժը Հայաստանում չեղարկվել է, Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Ենոքյանը պնդել է, որ ինքը մեղավոր չէ, սակայն սպանված Իոսիֆ Աղաձանովի ընտանիքը մշտապես հայտարարել է, որ Ենոքյանն է սպանել իրենց իրենց որդուն։