Գերմանական «Դեր ֆրայթագ» շաբաթաթերթը հուլիսի 12-ին անդրադարձել էր Ադրբեջանին սահմանամերձ Խնածախ գյուղին՝ նկարագրելով այն վախը, որ ունեն գյուղի բնակիչները, հատկապես երեխաները: Հոդվածագիր Դանիել Փելցը (Daniel Pelz) ներկայացնում է գյուղապետարանից Գոռ Առաքելյանի ասածը՝ «Երեք ամիս է, ինչ ամեն գիշեր կանոնավոր կրակում են, ցերեկները՝ լռում»: Երբ երեկոյանում է, երկյուղը պատում է բնակիչներին: Իսկ աշակերտներն այստեղ գրել-կարդալ են սովորում՝ ադրբեջանցի զինվորների ակնապիշ հայացքի ներքո, գրում է Փելցը: «Իրենց պահակակետից կարող են անմիջապես հաշվել դասարանում գտնվող աշակերտներին», ասում է ուսուցիչը՝ մատնացույց անելով դպրոցի ետևում գտնվող բլուրը, որտեղ ծածանվում է Ադրբեջանի դրոշը»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա