Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիմա ո՞ւմ եք ուզում բացահայտ մեր դեմ հանել

Գեղամ Մկրտչյան
18/07/2025
- 18 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Այն ո՞վ էր ասում՝ ուզում եմ ապրել Հ1-ի Հայաստանում: Այսինքն՝ մեր Հանրային հեռուստատեսության, այլ երկրի օրինակի խոնարհ հետեւողությամբ Առաջին ալիք վերանվանված: Ապրել նրա ներկայացրած Հայաստանում: Այնպիսի պայծառ գույներով է ներկայացնում, դիցուք, վարչապետի Եվրոպա այցի, այնտեղի հանդիպումների բովանդակությունը, որ մտածում ես՝ աշխարհն իր գործերը թողած՝ մեզ սատարելու, մեր խնդիրների դրական լուծմանն օգնելու փութաջանությամբ է տառապում: Մինչդեռ առ այժմ արդյունքների առումով հո ճիշտ հակառակն է եղել:  Այն աշխարհը, որն անտարբեր նայեց հայ Արցախի դեմ այլոց օգնությամբ Ադրբեջանի 2020 թ. ագրեսիային ու ռազմական հանցագործություններին, հետո նրա համարյա 10-ամսյա բարբարոսական դաժան շրջափակմանը, ապա ռազմական ուժով էթնիկ զտմանը, հազարամյակների իր տեր հայ բնակչությունից նրա դատարկմանը, հիմա էլ առիթից առիթ կարող է «մեծահոգաբար» խոսել բնավեր եղած արցախահայության սոսկ սոցիալական խնդիրներին հնարավոր որոշ աջակցության, բայց ոչ երբեք՝ 150 հազար մարդու խախտված ամենատարրական քաղաքացիական իրավունքի մասին:

Գուցե արդեն սխալվում եմ (տա Աստված) կամ չափազանցված զգացողություն է, բայց այնպիսի տպավորություն է, թե մեզ հետ այդ եվրոպական, ամերիկյան եւ մյուս  բանակցությունները, բոլոր հիմնական խոսակցությունները միայն մեր երկրի տարածքից՝ Ադրբեջանից Նախիջեւան միջանցք տալու մասին են: Եվ դարձյալ՝ ոչ մի խոսք այդ երկրում ապօրինաբար պահվող հայ գերիների, պատանդների վերադարձի, անգամ մեր ինքնիշխան տարածք ներխուժած ազերի զինուժի հեռացման ու այլ խնդիրների մասին: Մեր դարավոր դաշնակից համարված Ռուսաստանն անգամ, որի դաշնակից էության ամբողջ պերճանքն արդեն լավ տեսանք, ճիշտ Ադրբեջանի նման կառչել է 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության միայն 9-րդ կետից, երբ ինքը եւ այդ մյուս կողմը չեն կատարել մնացածներից իրենց վերաբերող ոչ մի կետը ու նույնիսկ չկա այդ հայտարարության առարկա հայ Արցախն ինքը:

Մեզ համար անհանգստացնող հարցեր են մնում՝ ըստ էության ի՞նչ են բանակցել ու պայմանավորվել կամ չեն պայմանավորվել Փաշինյանն ու Էրդողանը, Փաշինյանն ու Ալիեւը, նա ու եվրոպացի պաշտոնյաները: Եվ որոշ բաներ կարդում ենք «դրսի» լրատվամիջոցներում՝ չիմանալով հայտնվող այս կամ այն տեղեկության իսկության աստիճանը, քանի որ ամեն մեկը հաճախ իր քաղաքական շահագրգռությունների տեսանկյունից է ներկայացնում ու մեկնաբանում դրանք: Մյուս կողմից, այդ հրապարակումները նաեւ ավելի տեղեկացնող կարող են լինել:

Եվ ահա, «Եվրասիա դեյլի» լրատվական գործակալության կայքում կարդում ենք. «ԵՄ-ն եւ Հայաստանը համաձայնել են ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման վերահսկողության ոլորտում»…
Ըստ հրապարակման, այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ Բրյուսելում օրեր առաջ կայացած բանակցությունների ավարտին արված համատեղ հայտարարությունում: Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում հայերեն բերված այդ, ավելի ստույգ, մամուլի համատեղ հաղորդագրության տեքստում միտքը մի փոքր այլ բառերով է շարադրված, Ռուսաստանի անունն էլ չկա, բայց բոլորի համար հասկանալի է:

Այստեղ բա չասե՞ս՝ Հայաստանին հիմա միայն սա էր պակաս, հա՞: Մենք ուրիշ հոգս, խնդիր, ուրիշ հարց չունեինք, ու պատկերավոր ասած՝ փորձելով «արջի ճանկերից» ազատվել, պիտի նրան մի հատ էլ բզե՞նք, մեր դեմ արդեն կատաղած հանե՞նք, երբ ողջ Եվրոպան ու Ամերիկան էլ հետը այսքան ժամանակ դեմը ելած՝ չեն կարողանում նրան զսպել: Մենք թշնամիների պակա՞ս ու նոր պահա՞նջ ունենք…  

Եվրոպան, հավաքական Արեւմուտքը իրենց հարցն են լուծում, ինչո՞ւ ենք մենք մտնում ուրիշի կռվի մեջ, գործիք դառնում ու մեզ համար արդեն անկեղծ մի նոր, զորեղ թշնամի ավելացնում: Ո՞ւմ թելով ենք թելվում եւ ի՞նչ հույսով…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Նախորդ գրառումը

Փաշինյանն ընդդեմ եկեղեցու

Հաջորդ գրառումը

Խնածախում աշակերտները ադրբեջանցի զինվորի հայացքի ներքո են…

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026
26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
Հաջորդ գրառումը

Երեւանի ու Բաքվի համաժամանակյա քայլերը

Լրահոս

Հայաստանի իշխանություններին թվում է, թե եթե իրենք ամեն ինչ մոռանան ու ջնջեն, աշխարհն էլ կմոռանա. քաղաքագետ

28/06/2026

Իսրայելի ԱԳՆ նախարար Գիդեոն Սարի ( גדעון סער | Gideon Saarի) այս հրապարակում-հայտարարությունը հայկական միջավայրում հակասական արձագանքներ գտավ, գրեթե ինչպես...

Բենիամին Նեթանյահուն աջակցում է ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

28/06/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

28/06/2026

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն...

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանին

28/06/2026

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու...

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական