ՄԻԵԴ-ը կալանավորված Լիանա Հարությունյանի և նրա 8 ամսական երեխայի պահման պայմանների մասին հարցում է արել

ՄԻԵԴ-ը հարցում է ուղարկել ՀՀ-ին՝ ութ ամսական երեխայի կալանավորված մոր հարցով: Այս մասին հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Նա նշել է, ստացել են պաշտոնական նամակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։
«Դատարանը հարցում է ուղարկել Հայաստանի Հանրապետությանը՝ Լիանա Հարությունյանի և մանկահասակ երեխայի պահման պայմանների վերաբերյալ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում»,- հայտնում է Փոստանջյանը՝ կից ներկայացնելով նաև նամակի պատճենը։
