Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Եկեղեցու գրավումն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Ամեն ինչ պարզ է ու հստակ։

Չունենալով 2026-ին վերարտադրվելու որևէ շանս, պետք է.

1. կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծել,

2. ունենալ արտաքին հովանավոր։

Արտաքին հովանավորի լավագույն ու իրական թեկնածուները Թուրքիան ու Ադրբեջանն է։ Ինչի համար պետք է մտնել Թուրքիայի ազդեցության գոտի, կատարելով առաջադրված պահանջները։

Երկրի ներսում հաստատելով բռնատիրություն` մնում են վերջին դիմադրության օջախներy, որոնց նույնպես պետք է վերցնել վերահսկողության տակ։

Դրանք են Եկեղեցին եւ Սփյուռքը։ Սփյուռքի ինստիտուցիոնալ հիմքն էլ եկեղեցին է։

Եկեղեցու գրավումն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա, որին պետք է հետևի ստրատեգիական օբյեկտների հանձնումը Հայաստանի նոր տիրոջը։

Դրանք են.

— էլեկտրացանցեր,

— ջրային տնտեսություն,

— էլելտրակայաններ,

— երկաթուղի։

Բացի դրանից, եւս երկու խնդիր պետք է լուծվի.

— փակել ատոմակայանը,

— բացել «Զանգեզուրի միջանցքը»։

Այս ամենը կատարելուց հետո, 2026-ին ՔՊ-ն կարող է վերարտադրվել, և մենք կունենանք աշխարհի ամենադեմոկրատական ռեժիմը, որին անգամ Ալիևն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կնախանձեն։