Չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչ կլինի Սամվել Կարապետյանի շուրջ, համախմբման տեսանկյունից էլ տեսել եմ, որ համախմբում է մարդկանց, որոնք տեղյակ չեն՝ ինչի համար են համախմբվել իր շուրջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր նշեց ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հայտարարությանը, նոր ուժ ձևավորելու անհրաժեշտության մասին, և նրան, թե հնարավո՞ր է, որ մինչև ընտրությունները իսկապես քաղաքական նոր զարգացումներ լինեն նրա շուրջ։
Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումներն ուղիղ ցուցում չեն ՝ կալանավորելու Գարեգին Բ-ին, Արթուր Խաչատրյանը պատասխանեց՝ ոչ։
«Սա գնահատական է, որը երկրի վարչապետը հնչեցրել է»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հիշեցնենք, որ հուլիսի 4–ին Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանից, որտեղ նշել է, որ «Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու ժամանակը»։ Նա նաև նշել է, որ «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ»։








