Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջ, դեպի… աղքատությո՞ւն

Գեղամ Քյուրումյան
11/07/2025
- 11 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, որի ղեկավարությանն է հանձնված նաեւ երկրի գյուղոլորտը, հերթական անգամ խոսեց ՀՀ պարենային խնդրից, այս անգամ՝ մեր պարենային անվտանգությունից: Սույն բարձրաստիճան պաշտոնյայի խնդրի հանդեպ մոտեցումը մասամբ թե որոշակի առումով տարօրինակ էր այն գնահատականի տեսակետից, որ նա հնչեցրել էր շաբաթներ առաջ, հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետության գյուղոլորտում հիմնական մշակաբույս հացահատիկ ցորենի մշակումը նպատակահարմար չէ հեկտարի հաշվով ծախսերի ու վերջնարդյունքի տնտեսական աննպատակահարմարության հետեւանքով: ՀՀ պարենային անվտանգության թիվ 1 պատասխանատու պաշտոնյայի նման գնահատականը, մեղմ ասենք, տարօրինակ էր, քանզի նախարարը քաջատեղյակ է, որ երկրի տարբեր մարզերում բազմաթիվ ֆերմերային տնտեսություններ տասնյակ տարիներ շարունակ զբաղվում են հացահատիկային բույսերի, հիմնականում ցորենի ու գարու մշակությամբ, իրենց գործունեությունը լուսաբանող լրագրողներին էլ մշտապես են հավաստել աշխատանքների նպատակահարմարությունից: Ի վերջո՝ ՀՀ կառավարությունը, որի կազմավորման ակտիվ մասնակիցներից է սույն նախարարը, յուրաքանչյուր տարի հարյուրավոր միլիոն դրամների հատկացումներ է իրականացնում խնդրո առարկա մշակաբույսերի ցանքատարածությունների խթանման նպատակով, այդօրինակ ծրագրերը դիտարկում որպես ռազմավարական առաջնահերթություն: Թե ի՞նչ փոխվեց այս մի քանի օրերի ընթացքում, դժվար է գուշակել, որը խոսում է ոլորտի հանդեպ իրոք տարօրինակ վերաբերմունքի մասին:

Հացահատիկային մշակաբույսերի հնարավորինս բավարար ծավալների արտադրությունը առաջնահերթություն է որեւէ երկրի համար: Ընդունված է, որ ասենք Չինաստանը հիմնականում բրինձ սպառող երկիր է: Երկրի գյուղոլորտի վիճակագրությունը այլ պատկեր է ներկայացնում: 2000-2021 թվականներին Չինաստանում ցորենի արտադրությունը 100 մլն տոննայից հասել է 137 մլն տոննայի, աշխարհում ամենաբարձր արդյունքը: 110 մլն տոննա ցորենի արտադրություն է իրականացրել 1.4 մլրդ բնակչությամբ Հնդկաստանը, 3-րդ տեղում Ռուսաստանի Դաշնությունն է 76 մլն տոննայով, եւ միայն 4-ում ԱՄՆ-ը՝ 45 մլն տոննա: Եվ սա այն պարագայում, երբ առաջին երկուսը սահմանափակ վարելահողային կարողունակություն ունեն, 1 բնակչի հաշվով հազիվ 700 քմ: Նման պարագայում մեր մտահոգ քաղաքացիների առաջին հարցն այն է լինում, թե արդյոք ՀՀ տարածքում ունե՞նք այն վարելահողային հատվածը, որտեղ հնարավոր է աճեցնել առայժմ 3 մլն բնակչությանն անհրաժեշտ մոտ 600 հազար տոննա ցորենը:

Ծանոթանանք մեր երկրի հողային կարողունակությանը: 3 մլն հեկտար տարածքից առավել արդյունավետ գյուղգործունեություն ծավալելու նպատակով վարելահողերը մոտ 500 հազար հեկտար են, որոնցից ընդամենը 100 հազար հեկտարն է պահանջվում արդեն հիշատակված 600 հազար տոննա ցորենի արտադրության նպատակով: Մեկ հեկտարից 6 տոննա ցորենի արտադրությունը իրողություն է ՀՀ  գյուղոլորտի շատ ֆերմերների համար, որը ցավոք հասանելի չէ նրանց այլ գործընկերների համար: Այստեղ է, որ պահանջվում է գյուղոլորտի մասնագիտական ներուժի ոչ բարդ ցուցադրումը, ընդամենը սերմը հողին պահ տալուց հետո անհրաժեշտ ագրոտեխնիկական պայմանների ապահովումը: Այս ոչ բարդ հայտարարված խնդիրը պարզ քայլերի օգնությամբ լուծել են Երկիր մոլորակի չորս կողմերում ապրող գրեթե բոլոր ժողովուրդները, սկսած հեռավոր Ավստրալիայից ու Արգենտինայից մինչեւ մեր հարեւան Իրանը, ուր ցորենի արտադրությունը վերջին տարիներին 8 մլն տոննայից անցել է 10 մլն տոննան:

ՀՀ-ում թերեւս առավելագույն ցուցանիշը 2004-ին արձանագրված 430 հազար տոննան է, որը արձանագրվել է մոտ 200 հազար հեկտարի վրա ցանքն իրականացնելու արդյունքում: Նման վերաբերմունքը հողի հանդեպ, մեղմ ասենք, արդարացված չէ, որը գյուղոլորտի պատասխանատուների համար պատվո հարց է: Թե ինչքանով կարդարացնեն նրանք այն, սա՛ է հարցը: Այլ պարագայում վիճակը դեպի հարցը խնդրից վերածելն է, իր անորոշությամբ ու հետեւանքներով, թերեւս աղքատության հերթական դրսեւորումով: Ապացո՞ւյց եք ուզում, խնդրեմ: 500 գրամ կշռող կաղապարային տարեկանի հացը ամիսներ առաջ գնում էի 300 դրամով. այն նախ դարձավ 320 դրամ, օրեր առաջ էլ՝ 345 դրամ: Ո՞ւր է թե գնաճը միայն այս հարցին վերաբերեր:

Հետեւությունը՝ պարզից էլ պարզ է:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

01.07.2025թ.

Նախորդ գրառումը

ՀՀ-ը նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված, և հաստատում ենք, որ այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ. ՀՀ ԱԳՆ

Հաջորդ գրառումը

Մահագրական

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Անխելա Գարսիա Լոպես Խաչատրյան. Հայ ժողովրդի իսպանուհի դուստրը

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական