Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մահագրական

ԱԶԳ
11/07/2025
- 11 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ

Տիգրան Հարությունի Ծուլիկյան (1931-2025)

Ծնվել է 1931 թ. հունիսի 4-ին Կահիրեում (Եգիպտոս) բնիկ կեսարացի Հարություն (Արթին) Ծուլիկյանի եւ Անժել Թեքեյան-Ծուլիկյանի ընտանիքում: 1935-43 թթ. հաճախել է ֆրանսիական թեքումով Մանիսալյան եւ ապա մինչեւ 1947 թ. անգլիական թեքումով Արարատյան քոլեջը, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Կահիրեի English Mission College-ում, որտեղից հեռակա քննություններ հանձնելով ստացել է միջնակարգ կրթության ատեստատ Oxford & Cambridge համալսարաններից:

1949-ին ընդունվել է Ալեքսանդրիայի համալսարանի դեղագործական ֆակուլտետը, որտեղից 1954-ին ստացել է «Դեղագործության եւ դեղագործական քիմիայի» բակալավրի աստիճան: 1954-ից մինչեւ 1964 թ. աշխատել է Կահիրեի զանազան դեղատներում, որպես պատասխանատու դեղագետ եւ քիմիա- դեղագործական լաբորատորիաներում` որպես վարիչ: 1964 թվին ներգաղթել է Խորհրդային Հայաստան իր տիկնոջ` Արմինե Սփենճյանի հետ եւ ունեցել երկու զավակ` Արմեն եւ Արամ անուններով:

1964-65 թթ. աշխատել է Լենինականի Տեքստիլ կոմբինատի չթի գործարանում որպես կոլորիստ-ներկանյութերի մասնագետ-քիմիկոս, իսկ 1965-75 թվերին` Երեւանի Ա.Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում: Ուսումնասիրել է Հայաստանի դեռեւս չհետազոտված դեղաբույսերը: Ունի տպագրված 4 աշխատանքներ: 1975-ին նշանակվել է այդ ինստիտուտի նորաստեղծ Գիտատեխնիկական Տեղեկատվության բաժնի վարիչ: Այդ տարիներին, համացանցի բացակայության պայմաններում, լեզուների նրա իմացությունը հնարավոր է դարձրել ԳՏ-ի կազմում ներառված գիտական գրադարանում ստեղծել քիմիա-դեղագործական եւ դեղաբանական համաշխարհային տվյալների բազա, որից անվճար օգտվել են, բացի ինստիտուտի գիտաշխատողներից, նաեւ Երեւանի եւ Հայաստանի այլ քաղաքների 46 գիտահետազոտական բժշկական եւ ուսումնական հիմնարկ-ձեռնարկությունների շուրջ 500 գիտաշխատողներ եւ ուսանողներ: Միաժամանակ անգլերենի են թարգմանվել հայ ականավոր գիտնականների քիմիա-դեղաբանական հարյուրավոր աշխատանքներ, որոնք զեկուցվել են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի եւ Ավստրալիայի տարբեր քաղաքներում կազմակերպվող գիտական սիմպոզիումներում: Հետագայում այդ զեկուցումները հրատարակվել են որպես գիտական կոնֆերանսների նյութեր:

Բաժինը կազմակերպել է նաեւ համաժամանակյա հայերեն թարգմանություն ինստիտուտ այցելող օտարերկրյա մասնագետների համար եւ անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով` գիտական զեկուցումների ժամանակ: 1977-ին մասնակցել է եւ ՀԽՍՀ դեղամիջոցների արդյունաբերությունը ներկայացրել Մոսկվայում կայացած «Химия-77» միջազգային ցուցահանդեսում:

1988-89 թթ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, մեծ քանակությամբ դեղամիջոցներ որպես օգնություն ուղարկվեցին տարբեր երկրներից, հատկապես Ֆրանսիայից, եւ պահեստավորվեցին ինստիտուտում: Բաժինը հսկայածավալ աշխատանք է կատարել հայ բժիշկների համար անծանոթ անուններով այդ դեղամիջոցները դասակարգելու, հասկանալի լեզվով դրանք մատչելի դարձնելու գործում: Այնուհետեւ դրանք բաշխվել են զանազան հիվանդանոցներին` պահանջագրերի հիման վրա: Տիգրան Ծուլիկյանի դերը այստեղ անգնահատելի է եղել:

1992-2010 թթ. աշխատել է Երեւանի Հայ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանում որպես «Ծնողազուրկ երեխաների հովանավորման գրասենյակի» տնօրեն: Այն ժամանակ գրասենյակում գրանցված էին Երեւանում եւ շրջակա 5 մարզերում ապրող ավելի քան 12.000 որբ երեխաներ (հետագայում այդ թիվը հասավ մինչեւ 14.000-ի): Շնորհիվ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ-ի Արեւելյան եւ Արեւմտյան, Ավստրալիայի եւ Եգիպտոսի թեմերի բարեպաշտ հավատացյալների, հայ եւ օտարազգի (բելգիացի, գերմանացի, նիդերլանդացի, անգլիացի, եւայլն) բարեգործական կազմակերպությունների եւ գթասիրտ անհատների, գրասենյակը կարողացել է հովանավորել երկկողմանի, զոհված ազատամարտիկների, բազմազավակ եւ միակողմանի ծնողազուրկ ավելի քան 10.000 որբ երեխաների, ներառյալ շուրջ 2.500 արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների երեխաների:

2004 թվին Տիգրան Ծուլիկյանը պարգեւատրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի «Հայրապետական Օրհնության եւ գնահատանքի գրով»: 2011 թվին պարգեւատրվել է Հայ եկեղեցու ԱՄՆ-ի Արեւելյան թեմի առաջնորդ` Տ. Խաժակ արք. Պարսամյանի «Օրհնության եւ գնահատանքի գրով»:

Վերոհիշյալ աշխատանքներին զուգահեռ, նա զբաղվել է նաեւ հայերենից անգլերեն թարգմանչական աշխատանքներով: Թարգմանել է բանասեր, բանահավաք, ժողովրդագետ, ազգագրագետ, ցեղասպանագետ, բան.գիտ.ի դոկտ. պրոֆ. Վերժինե Սվազլյանի աշխատանքները:

«The Armenian Genocide in the Memoirs and Turkish-language Songs of the Eyewitness-Survivors» (1999):

«The Armenian Genocide and the People՛s Historical Memory» (2005): Սույն գիրքը, որը բացի հայերենից եւ անգլերենից թարգմանվել է նաեւ ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ թուրքերեն լեզուների, բաժանվել է Հայաստանում հավատարմագրված բոլոր օտարերկրյա դեսպանատների պաշտոնատար անձանց:

«Armenia»: In «The Greenwood Encyclopedia of World Folklore and Folklife» (2006, Greenwood Press, Westport, Connecticut, London, Vol.2, pp 357-372):

«The Armenian Genocide-Testimonies of the Eyewitness-Survivors» (2011, Trasl. Tigran Tsulikian, Anahit Poghikian-Darbinian, 848 p.):

Սույն մեծածավալ հատորից, որը հրատարակված է երեք լեզուներով` հայերեն, անգլերեն եւ թուրքերեն, մի օրինակ հանձնվել է Երեւանում` (ա) Հռոմի Ֆրանսցիսկոս Պապին (անգլերեն), (բ) Ֆրանսիայի նախագահ` Նիկոլա Սարկոզիին (անգլերեն), (գ) Հատուկ մակագրված օրինակ Ելիսեյան Պալատ` Ֆրանսիայի նախագահ` Ֆրանսուա Օլանդին, (դ) Թուրքիայի արտգործնախարար` Ահմետ Դավութօղլուին (թուրքերեն) եւ բազմաթիվ այլոց:

«The Heroic Battle of Moussa Dagh: Testimonies of the Eyewitness Survivors» (2015):
«Relics of the Oral Tradition of the Armenians of Russia» (Rostov-on-Don and Pyatigorsk) (2020):
Թարգմանել է նաեւ ավստրիաբնակ պատմաբան-ռեժիսոր Արտեմ Օհանջանյանի «1915. Irrefutable Evidence» հատորը:

Վերոհիշյալ եւ այլ աշխատանքներ տեղադրվել են նաեւ «www.Fundamentalarmenology» կայքէջում:

Լուսանկարում՝ Դոկտ. պրոֆ. Վ. Սվազլյանը եւ Տ. Ծուլիկյանը Հռոմի պապին են հանձնում «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի անգլերեն տարբերակը (2016 թ.): 

Նախորդ գրառումը

Առաջ, դեպի… աղքատությո՞ւն

Հաջորդ գրառումը

Անխելա Գարսիա Լոպես Խաչատրյան. Հայ ժողովրդի իսպանուհի դուստրը

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Անխելա Գարսիա Լոպես Խաչատրյան. Հայ ժողովրդի իսպանուհի դուստրը

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական