Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար Գլխավոր դատախազը կդիմի Աժ-ին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ գլխավոր դատախազը միջնորդագիր կուղարկի խորհրդարան՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար։

ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում չմասնրամասնեց, թե քրեական ինչ գործի շրջանակում է։

Ինչպես արդեն հայտնել ենք, իրավապահները խուզարկել են Արթուր Սարգսյանի բնակարանը։ Պատգամավորը ակտիվորեն մասնակցում է «Սրբազան շարժման» ակցիաներին ու միջոցառումներին։