Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Բագրատ Սրբազանի կեցավայրում իրականացվող խուզարկությանը մասնակցում են նաև ՀՀ ԱԱԾ դիմակավորված հատուկջոկատայիններ

Այս պահին «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամներն առանձին-առանձին գտնվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների բնակարաններում, որտեղ իրականացվում են խուզարկություններ. ասված է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության հայտարարության մեջ։

«Առանձին ուշադրության է արժանի այն փաստը, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կեցավայրում իրականացվող խուզարկությանը մասնակցում են նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված հատուկջոկատայիններ»։