Կիրակի, 26 Հուլիս, 2026

Փաշինյանին Թուրքիայում դիմավորել է փոխարտգործնախարարը

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա. հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին:

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: