Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին

18/06/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանցի հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2015 թվականից Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլցանցերը պետք է ազգայնացվեն՝ պետականացվեն: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե դա տեղի կունենա արագ:

Չեմ ուզում անդրադառնալ ստեղծված իրավիճակի քաղաքական՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական հնարավոր ասպեկտներին: Դրանք առանց այդ էլ ամենաքննարկվող, դիտարկվողն են: Փաշինյանի հայտարարությունն ունի Հայաստանի համար թերևս ոչ պակաս կարևոր, իսկ խորքային իմաստով՝ կարևորագույն մի ասպեկտ՝ տնտեսություն: Հայաստանի տնտեսության համար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վտանգավոր է:

Այն վտանգավոր է երկու շերտում: Նախ՝ հանրահայտ ճշմարտություն է, որ պետությունն էֆեկտիվ կառավարիչ չէ: Եվ դա վերաբերում է, առավել ևս, խոշոր ձեռնարկություններին, այսպես ասած՝ համակարգաստեղծ ձեռնարկություններին: Պետական կառավարումն այդ պարագայում աչքի է ընկնում ոչ թե արդյունավետությամբ, այլ հակառակը՝ գերծախսով, մսխումներով, կոռուպցիոն և այլ ռիսկերով: Իսկ առավել ևս հաշվի առնելով այն, թե ինչպես է կառավարությունը ծախսում պետական բյուջեն, որը դարձել է ընդամենն իշխող կուսակցության քաղաքական կարիքների սպասարկման մեխանիզմ, հնարավոր է պատկերացնել, թե ինչպես կկառավարի պետական ՀԷՑ-ը՝ Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկը:

Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ Սամվել Կարապետյանն էլցանցերի սեփականատեր դարձավ այն ժամանակ, երբ ընկերությունն ահռելի ֆինանսական և տնտեսական կարիքների ու պարտքերի առաջ էր հայտնվել նախկին սեփականատեր ռուսաստանյան պետական ընկերության ոչ էֆեկտիվ գործունեության հետևանքով: Մասնավոր ներդրողը կարողացավ կայունացնել իրավիճակը:

Ընդ որում, դա բոլորովին չի նշանակում, որ Սամվել Կարապետյանը մեծ արդիականացում իրականացրեց ցանցերում և որակապես փոխեց պատկերը: Կառավարման էֆեկտիվությունը գնահատելն այլ հարց է: Բայց պետության խնդիրն այդպիսի պարագաներում պետք է լինի այնպիսի կարգավորումներ ապահովելը, որը ներդրողի համար մի կողմից՝ անհրաժեշտ, մյուս կողմից էլ, իհարկե, գրավիչ կդարձնի լրացուցիչ ներդրումների միջոցով կառավարման արդյունավետությունը:

Երկրորդ և, թերևս, առավել վտանգավոր շերտն այն է, որ քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթացում մասնավոր սեփականության պետականացումը չափազանց վատ ազդակ է երկրի ներդրումային իմիջի տեսանկյունից: Փաստորեն, կառավարությունը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա սեփականության իրավունքի կայուն պաշտպանություն: Որևէ լուրջ ներդրող գործ չի ունենա պետության հետ, որտեղ սեփականության իրավունքը կարող է ոտնահարվել՝ ըստ քաղաքական նպատակահարմարության:

Հատկապես Հայաստանի համար դա չափազանց վտանգավոր է, որովհետև Հայաստանն առանց այդ էլ՝ ունի ներդրումային գրավչության՝ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված որոշակիորեն ցածր աստիճան: Իսկ դա կառավարությունից պահանջում է ներդրողների վստահությանն ուղղված հավելյալ ազդակներ:

Մինչդեռ, դրա փոխարեն, Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին:

Ցանկացած պետության կենսունակություն պայմանավորված է նրա տնտեսական կենսունակությամբ: Դրանից են բխում պետությունների պաշտպանական և դիվանագիտական վստահությունն ու կարողությունը: Իսկ որևէ երկրի տնտեսական կենսունակություն հնարավոր չէ ապահովել՝ առանց արտաքին ներդրումների: Դրա վառ օրինակն այն է, թե ինչպես է աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկրի՝ ԱՄՆ նախագահն ամերիկյան տնտեսության համար ներդրումներ փնտրում, օրինակ, արաբական աշխարհում:

Ավելորդ է ասել, թե ինչպես է արտաքին ներդրումային ռեսուրսներ կլանում Հայաստանի հանդեպ տարածքային ու դեմոգրաֆիական հավակնություններ ունեցող Ադրբեջանը:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը փորձում է նվաստացնել Սամվել Կարապետյանին, սա զուտ քաղաքական հետապնդում է. Ժաննա Ալեքսանյան

Հաջորդ գրառումը

Իշխանության կողմից ՍամվելԿարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը քաղաքական հետապնդում ու ճնշում է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Իշխանության կողմից ՍամվելԿարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը քաղաքական հետապնդում ու ճնշում է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական