Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Սամվել Կարապետյանին ոստիկանները գիշերը տարել են իր տնից

Գործարար Սամվել Կարապետյանին գիշերը քրեական ոստիկանություն են տարել, իսկ ավելի ուշ տեղափոխել են նախաքննական մարմին: 

Սամվել Կարապետյանն իրավապահների ուղեկցությամբ դուրս է եկել տնից, նրան մեքենայով տարել են։

Ոստիակնությունը որևէ տեղեկություն չի հրապարակել։

Ըստ լուրերի՝ Կարապետյանն այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում, ինչը ենթադրում է, որ նրա դեմ քրեական վարույթ կնախաձեռնվի: 

Գործարար Սամվել Կարապետյանի աջակիցները գիշերը հավաքվել են Նալբանդյան պողոտայում՝ Ներքին գործերի նախարարության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության շենքի դիմաց: