Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զգացմունքային պատերազմին՝ հոգևոր դիմադրություն. ՀՀ վարչապետի ուղերձին ի պատասխան. Տեր Մովսես քահանա Սահակյան

12/06/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տեր Մովսես քահանա Սահակյանը գրում է. «Զգացմունքային պատերազմին՝ հոգևոր դիմադրություն. ՀՀ վարչապետի ուղերձին ի պատասխան» հասարակությունը պառակտելով, պարզ է՝ տեղի ունեցողը սովորական տարաձայնություն չէ։

Սա զգացմունքային պատերազմ է՝ ուղղված հայ կեղեցու կայունությանն ու հավատացյալ ժողովրդի միասնությանը։

Վերջնակետն ավելի քան կանխատեսելի է՝ բախում մեր հոգևոր կենտրոնի դռների առաջ։ Սա պետք է կանխվի՝ ամեն գնով։

Նման լեզուն և վարքագիծը ոչ թե ուժի, այլ թուլության դրսևորում են։ Երբ հոգևորն այլևս դիտարկվում է որպես գործիք, խոսքն այլևս չունի կշիռ, իսկ հնչեցնողը՝ վստահություն։

Ի՞նչ անենք մենք։ Լռե՞նք։ Ձեռք բարձրացնե՞նք։

Ո՛չ։

Մեր պատասխանը պիտի լինի ուժեղ, զգոն և հաստատուն։

Ոչ զգացմունքային պատասխան՝ սադրանքի դիմաց, և ոչ լռություն՝ անարգանքի դիմաց։

Պետք է մերժել ատելությունն ու անպատկառությունը՝ առանց ընկնելու զգացմունքային անհավասարակշռվածության կամ էլ անտարբերության թմրության մեջ։

Հայոց եկեղեցու սիրելի՛ զավակներ, այսօր մեզնից պահանջվում է հոգևոր դիմադրություն։

Դիմադրություն, որ մերժում է հոգին քայքայող զայրույթը, բայց և պահպանում է արժանապատիվ բարկության ձայնը։

Դիմադրություն, որ չի զիջում եկեղեցու սրբությունն ու առաքելությունը՝ ոչ մի ճնշման տակ։

«Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանզի ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում է ու փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ Դիմադրե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատքի մեջ» (Ա Պետր. 5:8-9):

Այսօր մեզ միայն մեկ բան է պետք՝ մնալ մեր տեղում և դիրքում.

եկեղեցականը՝ իր առաքելության մեջ, հավատացյալը՝ իր հավատքի մեջ, քաղաքացին՝ իր արժանապատվության մեջ։

Ո՛չ խուճապ, ո՛չ բղավոց, ո՛չ վրեժ։

Միայն՝ խաղաղություն, հաստատուն հավատք և անվերապահ վստահություն դեպի Աստված։

Ով Աստծուն է հանձնում իր եկեղեցին՝ չի ընկնում անմիտ հակազդեցության մեջ։

Ով վստահում է Աստծու նախախնամությանը՝ չի կարող լռել սուտի ու սադրանքի առաջ։

Միայն չարն է ուրախանում, երբ պառակտվում են մարդիկ՝ միմյանցից, հավատացյալը՝ հովվից, ժողովուրդը՝ իր եկեղեցուց։

Եկե՛ք զգոն լինենք։

Սիրով պաշտպանենք սրբությունը, խաղաղությամբ՝ եկեղեցին, ճշմարտությամբ՝ մեր միասնությունը։

Թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս փափկացնի մեր սրտերն Իր սիրով և առաջնորդի դեպի բարին ու խաղաղությունը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Անդրանիկ Մարգարյանը լիներ այսօրվա Հայաստանում, կա՛մ կտառապեր, կա՛մ սիրտն էլի չէր դիմանա, կա՛մ էլ ընկերների հետ կհամախմբվեր և Փաշինյանին կճանապարհեր. Շարմազանով

Հաջորդ գրառումը

Ինքն ո՞վ է, որ եկեղեցուց խոսում է. սաղմոսներ է մեջբերում, բայց սաղմոսներ թարգմանած Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ ասես՝ ասում է. Շարմազանով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եվ ոչինչ, որ հայրենիքը մաս-մաս հանձնվում է…կարևորը, որ ծափ տվողներ դեռ կան. Տարոն Սիմոնյան

18/06/2025
Նորություններ

«Պիցցա Տաշիրում» ստուգումներ են. 2 մասնաճյուղ փակվել է

18/06/2025
Նորություններ

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Լարիսա Ալավերդյան

18/06/2025
Նորություններ

Սպասում ենք Սամվել Կարապետյանի բոլոր աջակիցներին

18/06/2025
Հաջորդ գրառումը

Ինքն ո՞վ է, որ եկեղեցուց խոսում է. սաղմոսներ է մեջբերում, բայց սաղմոսներ թարգմանած Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ ասես՝ ասում է. Շարմազանով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Եվ ոչինչ, որ հայրենիքը մաս-մաս հանձնվում է…կարևորը, որ ծափ տվողներ դեռ կան. Տարոն Սիմոնյան

18/06/2025

Իրավաբան Տարոն Սիմոնյանը գրում է. «Այդպես լավ չի ․․․ ասա․ ես եմ էս երկրում օրենսդրության աղբյուրն էլ, կանոնական իրավունքի աղբյուրն...

ԿարդալDetails

«Պիցցա Տաշիրում» ստուգումներ են. 2 մասնաճյուղ փակվել է

18/06/2025

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Լարիսա Ալավերդյան

18/06/2025

Սպասում ենք Սամվել Կարապետյանի բոլոր աջակիցներին

18/06/2025

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով տուգանել է ՀԷՑ-ին

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական