Թրամփը պնդել է, որ Մասկի հետ որևէ շփում չի ունենալու, բայց Մասկին սպասում են նրա արարքների հետևանքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իլոն Մասկը կբախվի «լուրջ հետևանքների», եթե որոշի ֆինանսավորել հանրապետական բյուջեի օրինագծին դեմ հանդես եկող դեմոկրատ թեկնածուներին. այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է NBC News հեռուստաալիքին տված հեռախոսազրույցում։
«Եթե նա դա անի, ստիպված կլինի վճարել դրա համար։ Կլինեն շատ լուրջ հետևանքներ», – շեշտել է Թրամփը՝ հրաժարվելով մանրամասնել, թե ինչ միջոցառումների մասին է խոսքը։
Ավելի վաղ Թրամփի և Մասկի միջև հրապարակային կոնֆլիկտ էր տեղի ունեցել, որի արդյունքում X-ում և Truth Social-ում փոխադարձ մեղադրանքներ և սպառնալիքներ են հնչել։ Նախագահը նշել էր, որ չի մտադիրվում վերականգնել հարաբերությունները Մասկի հետ։
Ամերիկացի առաջնորդը նաև հավելել է, որ իրենց շփումն ավարտված է համարում։ «Ենթադրում եմ՝ այո», – ասել է Թրամփը՝ հայտարարելով, որ ապագայում Մասկի հետ կապվելու մտադրություն չունի։ «Ես չափազանց շատ այլ անելիքներ ունեմ։ Ես նրա հետ չեմ խոսելու», – հավելել է Թրամփը։
Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը Մասկին մեղադրել է նախագահական ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ «Նա շատ անհարգալից է վարվում։ Նախագահի գրասենյակի նկատմամբ նման վերաբերմունքը անընդունելի է», – ընդգծել է ԱՄՆ առաջնորդը։
