Կիրակի, 26 Հուլիս, 2026

Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորի հայրական տունը տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է ստացել

ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովը քննարկվել է Արարատի և Լոռու մարզերում գտնվող 7 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը:

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել նաև Լոռու մարզի Ահնիձոր գյուղում գտնվող՝ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի բնակելի տանը (XIX դ․ վերջ-XX դ․ սկիզբ)։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո դրանք կհաստատի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։