Կիրակի, 26 Հուլիս, 2026

Այսօրվա հաղթանակն էլ ևս մեկ քայլ է՝ ապացուցելու, որ հնարավոր է ամեն ինչ. Սարգիս Ստեփանյան

 2025 թվականի հունիսի 5-ին, Ռումինիայի Քլուժ-Նապոկա քաղաքում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 80 կգ քաշային կարգում Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Նշենք, որ Սարգիս Ստեփանյանը պրոֆեսիոնալ բազկամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն է, այդ տիտղոսը պահպանել է նաև այս տարի։

Սարգիս Ստեփանյանը Հայոց բանակի լավագույն հատուկջոկատայիններից է։ 2014 թվականին հետախույզը լուրջ վնասվածքներ է ստացել ականի պայթյունից՝ կորցնելով երկու ոտքը և աջ թևը։

«Սա պարզապես մեդալ չէ։ Յուրաքանչյուր հաղթանակ պատմություն ունի՝ մարզումներ, հաղթահարված ցավ, թիմային աջակցություն ու անձնական պայքար։ Ուրախ եմ, որ կարողացա կրկին պատվով ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակում։

Իմ սպորտային ճանապարհը բազկամարտում սկսվել է 2015 թվականից, երբ սկսեցի զբաղվել պրոֆեսիոնալ բազկամարտով։ Այդ ժամանակից ի վեր՝

Եվրոպայի Պարա-բազկամարտի առաջնության հնգյակի, Աշխարհի Պարա-բազկամարտի առաջնության եռակի, չեմպիոն և Աշխարհի բազկամարտի կրկնակի գավաթակիր։

Այսօրվա հաղթանակն էլ ևս մեկ քայլ է՝ ապացուցելու, որ հնարավոր է ամեն ինչ։

Շնորհակալ եմ բոլորին աջակցության, հավատքի ու ուժ տվող խոսքերի համար։ Առջևում՝ նոր մարտահրավերներ»,- ասել է բազկամարտիկը Եվրոպայի առաջնության չեմպիոն դառնալուց հետո։