Կիրակի, 26 Հուլիս, 2026

«Նախկին թալանչին» հողը վերադարձրել է պետությանը և որպես քպ-ական՝ 2021թ․-ից զբաղեցնում է Լոռի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ավետեց, որ պետությանն է վերադարձվել 1,93 հա հողամաս Կողես բնակավայրում. հայտնում է տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նա գրել է.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Պարզվում է, որ նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Արայիկ Ներսիսյանը այդ հողը դրել է աճուրդի և ինքն էլ ձեռք է բերել աճուրդից։

Քրեական գործ է հարուցվել, «նախկին թալանչին» ընդունել է մեղքը և հողը վերադարձրել է պետությանը։

Իսկ որտե՞ղ է հիմա Արայիկ Ներսիսյանը։

Նույն տեղում, բայց արդեն որպես քպ-ական 2021թ․-ից զբաղեցնում է Լոռի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը։

Սպասում եմ ՔՊ-ականների պաշտոնական արձագանքին, այս գրածս ճի՞շտ է, թե՞ չէ։