Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ինչպես ասել եմ՝ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու… արդեն չեն պլստում… թլանչիներ, ստահակներ. Փաշինյան

Մենք պաշտոնապես չենք հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, սա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Որովհետև նա դատարանին խնդրել է կարճել իր կաշառակերության գործը՝ վաղեմության ժամկետը լրանալու պատճառով։ Սա տեղի է ունենում, երբ անձը իրականում խոստովանում է, որ կաշառակեր պաշտոնյա է. Կառավարության նիստին հայտարարեց  Փաշինյանը։

«Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե Վարդան Օսկանյանն ու նրա կինն ինչ կապ ունեն, որ  Դիլիջանում մանկապարտեզ վերցրած լինեն…թալանչիներ, ստահակներ… ինչպես ասել եմ՝ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու…արդեն չեն պլստում»,-վրդովվեց Փաշինյանը։

Նա նշեց, որ այժմ Հայաստանի դատական ​​համակարգը պաշտոնապես արձանագրել է, որ երկրի երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է. «Թող դատի տան նրան։ Այսուհետ, երբ իմ ելույթում հիշատակվի Ռոբերտ Քոչարյանը, ես միշտ կասեմ՝ կա-շա-ռա-կեր Ռոբերտ Քոչարյան»։

Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե նա հենակետային քոլեջ է նվիրել դստերը, թե Ֆրանսիայում 3.1 դոլար արժողությամբ առանձնատուն ունի։

«Մի քանի դաշնակ-մաշնակ դրսում 3 դոլարանոց կայքեր են բացել, որ մի շաբաթվա կայքն ունեն, ու էդպիսի լուրերն են տարածում իմ մասին»,-ասաց Փաշինյանը։