Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Ֆրանսիայում հաջողությամբ ավարտվեց Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի համերգային շրջագայությունը

2025թ. մայիսի 20-ից 26-ը` Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը համերգային շրջագայությամբ հանդես  է եկել Ֆրանսիայի Հանրապետությունում:

Ֆրանսահայ երիտասարդական միության (JAF) հիմնադրման հոբելյանական 80-ամյակի կապակցությամբ, JAF-ի հրավերով, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը մեկնեց Ֆրանսիա` ֆրանսիացի հանդիսատեսին հայկական պարարվեստի հետ լավագույնս ծանոթացնելու և հոբելյանական համերգներին մասնակցելու նպատակով:

Անսամբլը կատարումներով հանդես է եկել  մայիսի 21-ին, 24-ին և 25-ին։

 Մայիսի 21-ին անսամբլը ելույթ է ունեցել  Փարիզի հարավարևելյան արվարձանում գտնվող Ալֆորվիլ քաղաքի «Le POC Alfortville» համերգասրահում․

Մայիսի 24-ին Մարսելի «CEPAC SILO» համերգասրահում տեղի է  ունեցել ԺԱՖ-ի 80-ամյակին նվիրված համերգը, որի ընթացքում  կատարումներով հանդես են եկել Ֆրանսիայի հայկական «Araxe-Sassoun», «Azad» պարախմբերն ու Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը: Մայիսի 25-ին, կրկին Մարսելի «CEPAC SILO» համերգասրահում տեղի է  ունեցել Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի մենահամերգը, որով և եզրափակվել է  համերգային շրջագայությունը: