Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե «Հայաստան» դաշինքը առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք դրան կմիանանք. Հայկ Մամիջանյան

06/05/2025
- Նորություններ

Հանրապետականը, երբ որ ասելիք է ունենում, ասում է ուղիղ ու պատասխանատվություն է կրում իր ասածների համար. մենք երբեք միջնորդավորված ոչ մեկի հետ չենք խոսել՝ ի տարբերություն որոշ ուժերի, որ յոթ տարի շարունակ ֆինանսավորել են այս կամ այն պադվալներից, տարբեր գրասենյակներից վարձու գործիչների, ավելի ճիշտ՝ գործիքների աշխատանքը Հանրապետականի դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Մենք միշտ խոսում ենք ուղիղ, խոսում ենք մեր դեմքով և մեր ասելիքին տեր ենք»,-ասաց նա:

Հարցին՝ որտեղի՞ց էին այդ գործիքները, Մամիջանյանը պատասխանեց՝ ինքը բազմիցս դրա մասին խոսել է։
«Այդ արշավը յոթ տարի շարունակ Հանրապետականի և Սերժ Սարգսյանի դեմ, այդ կեղտոտ, սուտ արշավը վարող մարդկանց զգալի հատվածը ներկայանում է որպես Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ:

Ես խիստ կզարմանամ, եթե որևէ մեկը ներկայանում է որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից, ասում է բաներ, որոնք իր համար պիտի որ ընդունելի չլինեն, ու ինքը այդ ընթացքում իրենց չի սաստում, սա է իմ կարծիքը այդ հարցի շուրջ»:

Դիտարկմանը, որ «Հայաստան» դաշինքն էլ հայտարարում է, որ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու նպատակը «Հայաստան» դաշինքին թիրախավորելն է, Մամիջանյանն ասաց. «Նախ, ես չեմ մեկնաբանելու «Հայաստան» դաշինքի հայտարարությունը: Ձեր հարցի մեջ նշած տրամաբանությամբ ստացվում է որ կան մրդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը տեսնում են դեմ այս կամ այն ուժին: Ես այդպես չեմ տեսնում ու վստահ եմ, որ իրենք ձեր հարցի ձևակերպման հետ չեն համաձայնվի: Այս գործընթացը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է, եթե կան ինչ-որ մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը ընկալում են որպես իրենց դեմ գործընթացներ, ես ոչինչ այդտեղ ասել չեմ կարող:

Որպեսզի այս գործընթացը բարդույթներ, ամբիցիաներ, քաղաքական նկրտումներով չբարդանա, մենք պատրաստ ենք թեկնածուի շուրջ քննարկումներին, զրո ամբիցիայով, ինչպես եղել է այս յոթ տարիների ընթացքում: Իրական ընդդիմադիր ցանկացած թեկնածուի հետ, մենք սիրով կնախաձեռնենք այդ գործընթացը։ Այո, եթե «Հայաստան» դաշինքը առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք դրան կմիանանք»:

Նախորդ գրառումը

Սա «Մայր Հայաստանի» դեմ իրականացվող քրեաքաղաքական հարձակում է՝ ապօրինի հետապնդումից մինչև ավտոմեքենայի հրկիզում. հայտարարություն

Հաջորդ գրառումը

Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննարկելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժվեց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026
Նորություններ

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026
Հաջորդ գրառումը

Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննարկելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժվեց

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական