Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիմքեր չկան. այս պայմաններում գնալ իմպիչմենտի, նշանակում է նախօրոք գնալ ձախողման. Սեյրան Օհանյան

05/05/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իմպիչմենտի մասին առաջին անգամ հենց «Հայաստան» դաշինքը և նրա մաս կազմող քաղաքական ուժերն են արտահայտել և մեր գործունեության հիմնական նպատակներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանի իր իշխանությունից հեռացումն է և կարծում եմ՝ այստեղ կասկած անգամ չպետք է լինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջերս «Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ այս պահին իմպիչմենտի նախաձեռնելու ամբողջ նպատակը ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնել է, այլ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությանը թիրախավորելը:

«Իրավական ու քաղաքական հիմքեր կան նրա հեռացման համար, բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ իմպիչմենտը հենց այնպես առանց հիմքերի չպետք է լինի: Դրա հիմքերը լուրջ հաշվարկների վրա են ձևավորված, և երկրորդը պետք է լինի ընդվզող ժողովրդի աջակցությունը, որպեսզի իմպիչմենտը կայանա և կարողանան ազդեցություն գործել այն քաղաքական ուժի պատգամավորների վրա, որոնք պետք է վերջնականապես հաջողացնեն այդ իմպիչմենտը»,-ասաց նա:

Հարցին՝ իմպիչմենտ նախաձեռնող հեղինակները դա չգիտե՞ն, Օհանյանը պատասխանեց. «Նախաձեռնողները գիտեն, որ մեզ պետք է 36 ձայն այդ գործընթացը սկսելու և նաև 54 պատգամավորների աջակցություն, ընդ որում նաև ՔՊ-ից, որպեսզի այն հաջողությամբ ավարտվի։ Այս նախաձեռնության հեղինակները որևէ մի քաղաքական ուժ չեն ներկայացնում և նաև պատասխանատվություն չեն կրում:

Այս տարիների ընթացքում նաև փողոցային պայքարը ցույց է տվել, որ նրանք իրականում նաև դրսում ընդվզող մեր ժողովրդի աջակցություն չեն կարող առանձին ապահովել: Այս տարիների ընթացքում աշխատանքը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե ընդվզող աջակցություն լինի, դեռևս մենք չգիտենք՝ հաջողություն կունենանք, թե չէ։ Այս առումով միայն թիրախավորել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, մեր համար անընդունելի է, մենք ասում ենք, որ մեր հետ շանտաժի լեզվով չի կարելի խոսել»:

Սեյրան Օհանյանը այս գործընթացը կապեց նրա հետ, որ առաջիկայում նախընտրական ժամանակահատված է, մեկ տարուց հետո հերթական ընտրություններ են, ժամանակից շուտ ուզում են թիրախավորել «Հայաստան» դաշինքին: «Ես չեմ կարող ասել՝ Սերժ Սարգսյանի կողմից է, եթե ում կողմից է, համենայնդեպս այդ անհատները, որոնք որ նախաձեռնել են, դրանք քաղաքական ուժ չեն ներկայացնում, բայց կարող է ընդհատակյա ներկայացնել այլ ուժերի, ընդ որում նաև ընդդիմադիր հարթակից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը հիմքեր պետք է ունենա, այդ հիմքերը այսօր առկա չեն: Այս պայմաններում դա նշանակում է նախօրոք գնալ ձախողման և կարծում եմ՝ այդ քայլերը հենց այն քայլերն են, որ հենց Նիկոլ Փաշինյանին են պետք»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Infoport.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆիքսել ենք՝ սահմանազատման պրոցես տեղի է ունենալու Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման. Ալեն Սիմոնյան

Հաջորդ գրառումը

ԳՐԵԿՈ-ն պահանջում է ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի ծախսերը դարձնել թափանցիկ

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Ազատություն Սամվել Կարապետյանին. դատարանի դիմաց իրավիճակը լարվեց

17/04/2026
Նորություններ

Անձանց տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառքներ. փաստաբան

16/04/2026
Նորություններ

Արդեն 15 անձ բերման է ենթարկվել. իշխանությունները նպատակ ունեն հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել «Ուժեղ Հայաստան»-ը. Ղահրամանյան

16/04/2026
Նորություններ

Փաշինյանը 2001թ. 800 դոլարով հոդված գրեց անմեղ մարդու դեմ. փոխխմբագիր

15/04/2026
Հաջորդ գրառումը

ԳՐԵԿՈ-ն պահանջում է ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի ծախսերը դարձնել թափանցիկ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական