Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Հզոր պայթյուն՝ իրանական Բանդար Աբբաս նավահանգստում

Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Իրանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել վառելիքի բռնկման հետևանքով։  Fars լրատվական գործակալության համաձայն, պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է նավահանգստից 20  կմ հեռավորության վրա գտնվող  Քեշմ կղզում, մի քանի կմ շառավղով տեղակայված բոլոր  շենք-շինությունների պատուհանների ապակիները կոտրվել են։

Իրանում հետաքննություն է սկսվել պայթյունի փաստով։

Ցավոք, կան նաև հարյուրավոր զոհեր։ Mehr News գործկալությունը հաղորդում է, որ պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 516 մարդ։ Նախնական տվյալներով՝ պայթյունից 4 մարդ է զոհվել։