Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

151 մարդ ցատկել է բարձրությունից. երկրաշարժ՝ Ստամբուլում

Այսօր  Ստամբուլում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահությունը (AFAD):

Իշխանությունները հայտնել են 151 տուժածի և տասնյակ հետցնցումների մասին:

Պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Մարմարա ծովում՝ Ստամբուլի արևմտյան ծայրամասի մոտ, տեղական ժամանակով 12:49-ին։

 AFAD-ի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ստամբուլից մոտավորապես 80 կմ դեպի արևմուտք, մոտ 7 կմ խորության վրա։

Առաջին ցնցումը գրանցվել է ժամը 12:13-ին և ունեցել է 3,9 մագնիտուդ։ Հաջորդը՝ ամենաուժեղը, տեղի է ունեցել ժամը 12:49-ին։ Դրան հաջորդել են ևս մի քանի ցնցումներ՝ 4,4-ից 4,9 մագնիտուդով:

Ընդհանուր առմամբ, հաջորդ ժամերին ավելի քան 50 հետցնցումներ են տեղի ունեցել, հայտնել են իշխանությունները:

Ինչպես նշում է Reuters-ը, սա վերջին տարիներին 16 միլիոնանոց քաղաքում ամենահզոր երկրաշարժերից մեկն է։

Իշխանությունների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի հարևան գավառներում, ինչպես նաև մայրաքաղաք Անկարայում։

AFP-ն հայտնում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաևԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:

Խոշոր ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Համացանցում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ շտապում լքել շենքերը։

Ստամբուլի նահանգապետարանի տվյալներով՝ ցնցումներին հետևած խուճապի հետևանքով առնվազն 151 մարդ տուժել է բարձրությունից ցած նետվելու հետևանքով։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Բացի այդ, հայտնի է, որ Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում մեկ լքված շենք մասամբ ավերվել է։

2024 թվականին Գյորուրը կանխատեսել էր, որ Ստամբուլում 7,2-ից 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունենալու։