Ապրիլի 16-ին՝ ժամը 19:00-ին Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, սիրով հրավիրում ենք ձեզ ունկնդրելու կամերային երաժշտություն:
Երեւանի ամենաերաժշտական վայրերից մեկում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ համերգասրահում ելույթ կունենան երիտասարդ, տաղանդավոր երաժիշտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ՝
Հռիփսիմե Աղաքարյանը (դաշնամուր),
Սերգեյ Աբրահամյանը (կլառնետ):
# Երեկոյի ընթացքում կհնչի ֆրանսիացի դասականների նրբաճաշակ ստեղծագործությունների բացառիկ մի ընտրանի՝ Կուպերեն՝ Պիեսներ, Ռավել՝ Արտացոլանքներ, Սեն-Սանս՝ Սոնատ կլառնետի եւ դաշնամուրի համար, Պուլենկ՝ Սոնատ կլառնետի եւ դաշնամուրի համար, Ֆրանսե՝ Թեմա եւ վարիացիաներ կլառնետի եւ դաշնամուրի համար:
# Հանդիսատեսը ընդմիջմանը հնարավորություն կունենա նաեւ ծանոթանալու տուն-թանգարանի ցուցադրությանը:
# Տոմսի արժեքը՝ 3000 դրամ:
# Տեղերը սահմանափակ են: Տոմսերը վաճառվում են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տոմսարկղում:
# Տեղերի ամրագրման եւ մանրամասների համար ` /+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18:
# Տոմսերը կարող եք պատվիրել նաեւ առցանց՝ https://www.tomsarkgh.am/hy/event/46502/
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահ (Հասցե՝ Զարոբյան 3):