Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ,  Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այն, որ ՔՊ֊ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա արդեն գյումրեցին, չնայած անասելի ճնշումներին և ապօրինություններին, որոշել է, իսկ որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ,  Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին:

Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը ընդամնեը մեկ նախադասություն է գրել երկար լռությունից հետո. «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու դա հաստատ է»։