Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական կրթօջախները Օսմանեան կայսրութեան տարածքին

ԱԶԳ
04/04/2025
- 4 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
66
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փարոս» պարբերաթերթը լոյս ընծայեց Գէորգ Պ. Յակոբեանի պատմաբանական զոյգ հատորները:

«Հայոց կրթական հաստատութիւններու պատմութիւն՝ Օսմանեան գաւառներու մէջ»

Այս օրերուն, շնորհիւ «Փարոս» պարբերաթերթի խմբագրութեան, հայ գրական աշխարհը կը ճոխանայ բանասիրական նոր գիրքի ծնունդով, որուն հեղինակն է Գէորգ Պ. Յակոբեանը, որ «Պատմութիւն Իսթանպուլահայ Ուսումնական Կեանքի եւ Կրթական Հաստատութիւններու»  խորագրեալ իր նախկին հատորէն ետք, այս անգամ ընթերցողներու տրամադրութեան տակ կը դնէ «Օսմանեան Գաւառներու մէջ Կրթական Հաստատութիւններու Պատմութիւն» զոյգ հատորները:

Ինչպէս ծանօթ է, նախորդ գիրքը իր մէջ կը բովանդակէր Պոլիս քաղաքի վարչական սահմաններուն մէջ վերջին՝ աւելի քան երկու դարերու ընթացքին գոյութիւն ունեցած 170 հայ վարժարաններու պատմութիւնը:

Իսկ ներկայիս լոյս ընծայուած այս զոյգ հատորներուն մէջ կը պատմուի, որ նախքան 1915-ը Օսմանեան կայսրութեան սահմաններուն մէջ կը գործէին մօտաւորապէս 1000 հայկական կրթական հաստատութիւններ ու որբանոցներ, որոնց մէջ կ՝ուսանէին շուրջ 120 հազար երկսեռ աշակերտներ, 5000-ի հասնող ուսուցիչ եւ ուսուցչուհիներով:

Այդ վարժարաններէն ոմանք «համբաւաւոր» կոչումին արժանացած  էին, ոմանք ալ համեստ հաստատութիւններ էին, որոնք ուսում կը ջամբէին նոյնիսկ գիւղերու մէջ, հայապահպանման տեսակէտէ կարեւոր դեր կատարելով:

Ինչպէս ծանօթ է, Օսմանեան կայսրութիւնը անցեալ դարասկիզբին կը բաղկանար 32 կուսակալութենէ եւ գաւառներէ, որոնք կ ընդգրկէին կայսրութեան Եւրոպայի, Ասիոյ եւ Ափրիկէի որոշ տարածքները նաեւ:

ԺԹ.  դարու վերջին քառորդէն սկսեալ, Օսմանեան կայսրութիւնը Ա. Համաշխարհային պատերազմի վերջաւորութեան կորսնցուց հսկայ տարածքներ: Իսկ 1923 թուականին Թուրքիոյ հանրապետութիւնը իր այժմու սահմաններուն մէջ հազիւ կրցաւ պահել Օսմանեան 16 նահանգ եւ գաւառներուն մէկ մասը:

Հեղինակը յիշեալ աշխատասիրութիւնը դասաւորած է նկատի առնելով Թուրքիոյ ներկայ պետական ընդհանուր սահմանային տարածութեան մէջ 1915-ի դրութեամբ գոյութիւն ունեցած հայ վարժարաններուն պատմութիւնը, որ իր մէջ կը բովանդակէ տեղագրական, կրօնական, կրթական. համայնքային, ընկերային, հասարակական ու պատմական տեղեկութիւններ:

Նկատի առնելով գործին ծաւալը, հեղինակը որոշած է իր ուսումնասիրութիւնները ամփոփել չորս հատորներու մէջ:

Ներկայ Ա. եւ Բ. հատորներու մէջ տեղադրուած են եօթը կուսակալութիւն (Vilayet), մէկ կառավարչութիւն  (Mutasarr fl k),  եւ երկու գաւառապետութիւն (Sancak),  որոնք են՝

1- Ադրիանապոլսոյ կամ Էտիրնէի կուսակալութիւն,

2- Նիկոմիդիոյ կամ Իզմիթ գաւառի կառավարչութիւն,

3- Խիւտավէնտիկեար կամ Պուրսայի կուսակալութիւն,

4- Գասթամոնուի կամ Գասթամպոլի կուսակալութիւն,

5- Այտընի կամ Զմիւռնիոյ կուսակալութիւն,

6- Էնկիւրիի կամ Անգարայի կուսակալութիւն,

իրեն ենթակայ՝

Եոզկատի գաւառապետութիւն,

Կեսարիոյ  գաւառապետութիւն:

7- Գոնիայի կուսակալութիւն,

8- Ատանայի կուսակալութիւն:

Այս երկու հատորներու ընդգրկած աշխարհագրութեան մէջ, ըստ Օսմանեան եւ Հայոց Ազգային Պատրիարքարանի տուեալներու, 1915 թուականի  դրութեամբ,  316 բնակավայրերու մէջ կ՝ապրէին 512 հազար հայեր: Այս շրջաններուն մէջ կը գործէին  416  Առաքելական, Կաթոլիկ եւ Բողոքական յարանուանութիւններու պատկանող հայկական եկեղեցիներ, 547 մանկապարտէզ, տարրական, միջնակարգ, բարձրագոյն, ցերեկեայ եւ գիշերօթիկ, անձնական, երկսեռ հայկական վարժարաններ: Այդ ուսումնական հաստատութիւններու մէջ կ՝ուսանէին 48.564 երկսեռ աշակերտներ, կը գործէին 1.237 ուսուցիչ-ուսուցչուհիներ:

Իր այս աշխատասիրութեան ընթացքին, հեղինակը օգտագործած է մօտաւորապէս 600 հայերէն, թրքերէն եւ օտարալեզու գիրքեր, ամսագրեր, թերթեր,  տարեգիրքեր, Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքարանի տպագիր տեղեկագիրները, Պատրիարքարանի կրօնական եւ քաղաքական ժողովի ատենագրութիւններու արձանագրութիւնները, պետական կրթական տարեգիրքերը (Salname), Օսմանեան բնակչութեան տուեալները:

Օգտագործած է Թուրքիոյ վարչապետարանի Օսմանեան արխիւային փաստաթուղթերը, ի յայտ բերելով բազմաթիւ տեղեկութիւններ, նաեւ արխիւային տուեալներ:

Այս բոլոր աղբիւրները նշուած են զոյգ  գիրքերուն մէջ, որպէս ծանօթագրութիւն:

Գիրքերէն  Ա.  հատորը կը բաղկանայ 512,  իսկ  Բ. հատորը՝  546 էջերէ:

Գիրքերու հրատարակութիւնը ապահոված է  Պոլսոյ «Փարոս» ամսաթերթի խմբագիր՝ Մայտա Սարիսը:

Գիրքերու շնորհանդէսը տեղի ունեցաւ Մարտ 12-ին, Կ. Պոլսոյ Օրթագիւղ թաղի եկեղեցւոյ սրահին մէջ:

Տպագրութեան մեկենաս հանդիսացած է Օրթագիւղի Ս. Աստուածածին եկեղեցւոյ Թաղային խորհուրդը՝ ատենապետութեամբ՝ Սարգիս Չէթինգայայի:

Հատորի հրատարակութեան պատրաստութեան ծախսերուն իրենց մասնակցութիւնը բերած են Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը եւ Գալիֆորնիոյ պետական համալսարանի Նորթրիճ հայագիտական ուսմանց ծրագրի կեդրոնը:     

 ՄԱՔՐՈՒՀԻ Պ. ՅԱԿՈԲԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիտություն, կրթություն եւ հասարակություն

Հաջորդ գրառումը

«Դոյչե վելլեն» անշուշտ իրավացի է՝ 90-ականներին ազատագրել ենք Արցախը

Համանման Հոդվածներ

Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Կինո-Թատրոն

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած քուրդ ռեժիսորին

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
Հաջորդ գրառումը

«Դոյչե վելլեն» անշուշտ իրավացի է՝ 90-ականներին ազատագրել ենք Արցախը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական