Կիրակի, 26 Հուլիս, 2026

«Դոյչե վելլեն» անշուշտ իրավացի է՝ 90-ականներին ազատագրել ենք Արցախը

Թվում էր, թե ԳԴՀ նախագահ Շթայնմայերի Բաքու այցից հետո, Բեռլինում դեսպան Նասիմի Աղաեւն այլեւս առիթ չէր ունենա գերմանացիներին բացատրելու, թե «հայկական քարոզչամեքենայի» ճնշման տակ «ազատագրում» բառով չորակեն «1990-ականներին միջազգային իրավունքի դեմ, ադրբեջանական տարածքների արյունոտ զավթումը», ինչպես ինքն է ձեւակերպել՝ դիմելով գերմանական «Դոյչե վելլեի» (dw) խմբագրությանը՝ երկարաշունչ իր նամակը X- ում տեղադրելով: Զայրույթի առիթը dw-ի պատրաստած «Հայաստանի պայքարը Կովկասում՝ երկրի եւ ինքնության համար» (Armenia s struggle for land & identity in the Caucasus) եւ «Հայաստանը՝ գերտերությունների միջեւ շախմատի զինվոր»( Armenia- A Pawn Between Superpowers) հրապարակումներն են:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Դոյչե վելլեն» մի շարք լուսանկարների թվում տեղադրել է նաեւ այս խորհրդանշականը: