Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք լրագրողները ծիծաղե՞լ են ՀՀ վարչապետի վրա, թե՞ ցանկատեսությամբ  է տառապում հայաստանյան ընդդիմությանը

Հակոբ Չաքրյան
21/03/2025
- 21 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
32
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 12-ին մի խումբ թուրք լրագրողներ այցելեցին Հայաստան: Նրանք եղան թուրքական սահմանի հայկական հատվածում, տեղում ուսումնասիրելեվ Մարգարա անցակետում կատարվող աշխատանքները, ապա հանդիպեցին հայ պետական գործիչներին  եւ հարցազրույց վերցրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Ադրադառնալով «Ազգ» շաբաթաթերթի նախորդ համարում թուրք լրագրողների այցին` զարմանքով նշել էինք, որ թուրքական թերթերը Հայաստան թղթակիցներ գործուղում են, սակայն չգիտես ինչո՞ւ այցի մասին նրանց պատրաստած նյութերը հրապարակելու համար սպասում են, որ նախապես հրապարակվի Փաշինյանի հարցազրույցը:

Ընդդիմադիր մամուլն ու կուսակցական գործիչները, փոխանակ թուրք  լրագրողների այցը լուսաբանելու կամ գնահատելու դրա արյունքների հնարավոր ազդեցությունը մեր հանրապետության վրա, շտապեցին աղաղակել, թե այցի ծախսերը հոգացել ենք պետբյուջեի հաշվին, որոնք կազմել են 7.5 մլն դրամ, եւ սա` առաջին դեպքն, երբ Հայաստանը իր հաշվին թուրք լրագողներ է հրավիրել մեր երկիր, ընդ որում ընդգծելով, թե հրավիրողը հայկական կողմն է: Եթե հայկական կողմն է հրավիրել, տրամաբանական է, որ ինքն էլ պետք է հոգար այցի ծախսերը:

Խնդիրը սակայն սոսկ այցի ծախսերը չեն, այլ թուրք լրագրողներին ՀՀ վարչապետի վրա ծիծաղելիս տեսնելու հայաստանյան ընդիմության մոլուցքը: Հետեւաբար մենք տվյալ դեպքում գործ ունենք ոչ այնքան իրողության, այլ ընդդիմադիր ուժերի անհիմն ցանկատեսության հետ, ինչի մասին  վկայում են հենց թուրքական թերթերը:

Օրինակ` «Թյուրքիյե» թերթը մարտի 12-ին ՀՀ վարչապետի խնդրո առարկա հարցազրույցին «Փաշինյանն ի՛նչ ասաց թուրք լրագրողներին. ցնցող մանրամասներ հայկական մամուլից» խորագրով անդրադառնալիս նշում էր. «Հայաստանում հրատարակվող «Հրապարակ» թերթի համաձայն, երեկ սոցցանցում վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ հարցազրույց է տվել թուրքական մամուլի ներկայացուցիչներին: Ըստ հայկական թերթի, ՀՀ վարչապետը սերտ հարաբերությունների մեջ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ աշխատում է Ռուսաստանի ազդեցությունից փրկվելու համար ուժեղացնել հարաբերությունները թուրքական պետության հետ: Ավելին, ինչպես պնդում է նշված թերթը,ՀՀ վարչապետը Եվրոպայի հետ հարաբերություններն ամրացնելու մղումով Թուրքիայից  աջակցություն է ակնկալում»:

Մարտի 13-ին Ռազմավարական մտքի ինստիտուտի կայքէջը՝ https://www.sde.org.tr-ն «Հաջորդական հրաշալի լուրեր Բաքվից ու Երեւանից. Փաշինյանն ասաց, որ Թուրքիայի հետ նորմալացումը պահի խնդիր է» խորագրով է անդրադարձել  հարցազրույցին եւ առանձնացրել ՀՀ վարչապետի հետեւյալ արտահայտությունները.

-Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչներն մշտապես ուղղակի շփումների մեջ են,

-Պատմության մեջ չկա բացարձակ ճշմարտություն, կա դրա ընկալումը, որն իրականում որպես այդպիսին քաղաքական ընկալում է,

– Այդ հարցի (1915-ի իրադարձությունների ) միջազգային ճանաչումը ներկայումս մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չէ,

– (Հայաստան-Թուրքիա հարաբերությունները) Դրանց նորմալացումը կարող է տեւել երեք ամիս, վեց ամիս կամ էլ մեկ տարի: Սակայն իմ ըմբռնմամբ դա արդեն ժամանակի հարց է, ուստի համբերությամբ պետք է առաջանանք:

Մարտի 18-ին հարցին անդրադարձել է նաեւ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «Ջումհուրիյեթ» թերթը, դիտարկելով թուրք լրագրողների այցը «Անկարա-Երեւան նորմալացման  պատեհ առիթ» վերնագրի ներքո: Սակայն այս թերթը որպես հարցին անդրադառնալու միջոց նախընտրել է հարցազրույցի խնդրանքով դիմել մեր հայրենակից Ռիչարդ Կիրակոսյանին: Այդ իսկ պատճառով հարկ չենք համարում առանձին անդրադառնալ հարցազրույցին:

Այնուամենայնիվ թուրք լրագրողների մոտեցումը Հայաստան այցին, առավել եւս  ՀՀ վարչապետի հետ հարցազրույցին, միանգամայն դրական է, նրանց այս մոտեցում ինքնին հակասում է հայաստանյան ընդդիմության թուրք լրագրողներին վերագրած հետեւությանը, թե վերջինները ծաղրել են Փաշինյանին:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան դատապարտում է Իսրայելին

Հաջորդ գրառումը

ԳԴՀ նախագահ Շթայնմայերի առաքինի գործը կլինի հայ ռազմագերիների եւ պատանդների ազատարձակումը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

ԳԴՀ նախագահ Շթայնմայերի առաքինի գործը կլինի հայ ռազմագերիների եւ պատանդների ազատարձակումը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական