Կիրակի, 26 Հուլիս, 2026

Մեր երկինքը պիտի պաշտպանված լինի

Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան համալսարանի Երեւանյան մասնաճյուղը մեծ աշխատանքներ է կատարում երիտասարդ սերնդի հայրենասիրական  դաստիարակության համար: Հերթական անգամ այստեղ էին հավաքվել Ռազմական ավիացիոն դպրոցի կուրսանտները, որոնց  մասնակցությամբ տեղի ունեցավ բաց դաս:

Ռազմաօդային ուժերի ինստիտուտի կուրսանտների մասնակցությամբ քոլեջի ուսանողների համար անցկացվել է անվտանգության բաց դաս: Ռադարների եւ հակաօդային պաշտպանության ոլորտում մասնագիտացած ապագա սպաները խոսել են հակաօդային պաշտպանության տեսակների, դրանց կառուցվածքի եւ վարքագծի կանոնների մասին՝ օդից սպառնալիքներ հայտնաբերելիս:

Անօդաչու թռչող սարքերի թեման առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների շրջանում. նրանք ակտիվորեն հարցնում էին, թե ինչպես են հայտնաբերվում անօդաչու թռչող սարքերը, ինչ տեսակի անօդաչու սարքեր կան եւ ինչպես է աշխատում պաշտպանական այս համակարգը: Կուրսանտները ներկայացան նաեւ իրենց ուսումնական փորձով` ֆիզիկական պատրաստվածություն, խիստ ռեժիմ եւ ընտանիքից բաժանում: Դժվար է,անշուշտ,սակայն նրանց միավորում է մեկ կարեւոր նպատակ՝ պաշտպանել հայրենիքը: Մեր երկինքը պիտի պաշտպանված լինի:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ