Կիրակի, 26 Հուլիս, 2026

Կարեւորվեց համագործակցության զարգացումը

Վերջերս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց չինական Նանջինգի օդագնացության եւ տիեզերագնացության համալսարանի (NUAA), EDA տեխնոլոգիական նորարարությունների ազգային կենտրոնի եւ Հարավարեւելյան համալսարանի (NCTIEDA&SEU)  եւ EDA Ecosystem Development Accelerator-ի (EDA) պատվիրակություններին: Պաշտոնական այցի շրջանակում կնքվեց համագործակցության շրջանակային համաձայնագիր էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում համագործակցության զարգացման նպատակով:

Այս համագործակցության շրջանակում էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում կիրականացվեն անձնակազմի փոխանակման ծրագրեր, համատեղ հետազոտություններ, մասնագետների վերապատրաստում, փոխշահավետ այլ ծրագրեր: Միջոցառումն արժեքավոր հնարավորություն է գիտնականների միջեւ ավելի սերտ համագործակցությունը խթանելու համար:

Կարեւորվեց չինական կողմի հետ համագործակցության զարգացումը: ՀՀ ԳԱԱ-ն Չինաստանի տարբեր գիտական կազմակերպությունների  հետ  ունի կնքված բազմաթիվ պայմանագրեր: Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում հետազոտությունների խթանումը կարող է զգալի դեր ունենալ Հայաստանի գիտական եւ տեխնոլոգիական զարգացման համար:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ